Այսօր Մոհամմադ մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի նահատակության տարելիցն է
https://parstoday.ir/hy/news/iran-i210900-Այսօր_Մոհամմադ_մարգարեի_դստեր_Ֆաթիմա_Զահրայի_նահատակության_տարելիցն_է
Այսօր լուսնային հիջրեթի 1445 թվականի Ջամադի ալ-Սանի ամսի 3-ը, ( 2023 թվականի դեկտեմբերի 17),Մոհամմադ մարգարեի (խաղաղություն լինի նրա վրա) դստեր և աշխարհի շիաների առաջին առաջնորդ Ալի Էմիրապետի կնոջ Ֆաթիմա Զահրայի նահատակության տարելիցն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2023 04:35 Asia/Tehran
  • Այսօր Մոհամմադ մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի նահատակության տարելիցն է

Այսօր լուսնային հիջրեթի 1445 թվականի Ջամադի ալ-Սանի ամսի 3-ը, ( 2023 թվականի դեկտեմբերի 17),Մոհամմադ մարգարեի (խաղաղություն լինի նրա վրա) դստեր և աշխարհի շիաների առաջին առաջնորդ Ալի Էմիրապետի կնոջ Ֆաթիմա Զահրայի նահատակության տարելիցն է։

Իսլամական Իրանի մուսուլման ժողովուրդն ամեն տարի  այցելելով մզկիթներ, հոսեյնիեներ և կրոնական վայրեր սգում է առաքինության,  մաքրաբարոյության և անմեղության օրինակ հանդիսացող տիկին՝  Ֆաթիմա Զահրայի  (խաղաղություն լինի նրա վրա), նահատակությունը։

 Ֆաթիմա Զահրան մանկուց մեծ սեր ու հոգատարություն է ցուցաբերել իր հարգարժան հոր նկատմամբ, այդիսկ պատճառով  նա հայտնի է որպես «Ում Աբիհա», որը նշանակում է իր հոր մայրը։

Ֆաթիմա Զահրան 18 տարեկանում նահատակվեց ժամանակի կառավարիչների բազմաթիվ վայրագությունների և իր հոր  Մոհամմադ մարգարեի  մահվան ցավի ու վշտի պատճառով:

ԻԻՀ ռադիոհեռուստատեսությունը աշխարհի բոլոր մուսուլմաններին ու ազատատենչներին ցավակցություն է հայտնում իսլամի մեծ մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի նահատակության կապակցությամբ :