-
«Իֆթարը» և «Թազհիբ» արվեստը գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական ժառանգության ցանկում
Դեկտեմբեր 06, 2023 13:54ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ոչ նյութական ժառանգության ցանկում գրանցվել է Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի կողմից համատեղ ներկայացված «Իֆթարի և նրա սոցիալական մշակութային ավանդույթները»։
-
Տարածաշրջանում լարված իրավիճակի վերջնական պատասխանատուն ԱՄՆ-ն է․Իրանի ԱԳՆ
Դեկտեմբեր 06, 2023 12:39Արձագանքելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի մեղադրանքներին, Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է,- «Գազայում Սիոնիստական ռեժիմի շարունակվող ռազմական հանցագործությունների գլխավոր պատասխանատուն և տարածաշրջանում լարված իրավիճակի վերջնական պատասխանատուն ԱՄՆ-ն է»։
-
Գեներալ Սոլեյմանիի սպանության գործի շրջանակում ԱՄՆ կառավարությունը դատապարտվել է 50 միլիարդ դոլար տուգանքի վճարման
Դեկտեմբեր 06, 2023 06:42Թեհրանի միջազգային դատարանը հայտարարել է. « ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործի շրջանակում, ԱՄՆ կառավարությունը և այդ երկրի 41 ֆիզիկական ու իրավաբանական անձինք դատապարտվել են 49 միլիարդ 770 միլիոն դոլար տուգանքի վճարման»:
-
ԻԻՀ և ՌԴ ԱԳ նախարարներն ընդգծել են Հյուսիս-Հարավ միջանցքի կարևորությունը
Դեկտեմբեր 06, 2023 05:55ՌԴ ԱԳ նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն ընդգծել են Հյուսիս-Հարավ միջանցքի կարևորությունը: Ամիր Աբդոլլահյանը նշել է. «Ուրախ եմ հայտնել, որ մեր երկրի խորհրդարանը հաստատել է Իրանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության մասին համաձայնագիրը»։
-
Մոսկվայհում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները
Դեկտեմբեր 06, 2023 05:52Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանն ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ երկու երկրների նախագահների վերջին հանդիպումը շրջադարձային էր երկկողմ հարաբերությունների համար: Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կացել է Մոսկվայում՝ Կասպից ծովի ափամերձ երկրների ԱԳ նախարարների նիստի շրջանակներում։
-
Իրանն ու Ռուսաստանը փաստաթուղթ են ստորագրել պատժամիջոցներին դիմակայելու համար
Դեկտեմբեր 05, 2023 15:05Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Սերգեյ Լավրովը երկկողմ հանդիպում են ունեցել Կասպից ծովի ափամերձ երկրների արտգործնախարարների նիստի շրջանակում և, քննարկելով երկկողմ և տարածաշրջանային վերջին զարգացումները, ստորագրել են փաստաթուղթ՝ պատժամիջոցներին դիմակայելու վերաբերյալ։
-
Թեհրանում կայացած «Եվրասիական էքսպո-2023» ցուցահանդեսի առաջին օրը Հայաստանի տնտեսական պատվիրակությունն այցելել է իրանական «Արաս առևտրի ազատ գոտի» կազմակերպության տաղավար
Դեկտեմբեր 05, 2023 14:51Թեհրանում կայացած «Եվրասիական էքսպո-2023» մասնագիտացված ցուցահանդեսի առաջին օրը Հայաստանի տնտեսական պատվիրակությունն այցելել է Իրանի «Արաս առևտրի ազատ գոտի» կազմակերպության տաղավար և զրուցել Արաս ազատ գոտու գործադիր տնօրեն Մաջիդ Քիանիի հետ։
-
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար. «Մենք որևէ սահմանափակում չունենք մեր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման համար»
Դեկտեմբեր 05, 2023 14:17Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբարի Ահմադյանը Իրաքի խորհրդարանի առաջին փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. -«Մենք որևէ սահմանափակում չենք դնում մեր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման համար»։
-
ԻԻՀ ռազմածովային ուժերի հրամանատարը հանդիպել ու խորհրդակցել է Ադրբեջանի զինվորական պաշտոնյաների հետ
Դեկտեմբեր 05, 2023 13:38Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության երկկողմ համագործակցության շրջանակում Բաքու այցելած Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար՝ ծովակալ Շահրամ Իրանին նախ հանդիպել և զրուցել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքեր Հասանովի ապա այդ երկրի ռազմածովային ուժերի հրամանատարի հետ։
-
Իրանցի փորձագետը կարևորում է գիտական դիվանագիտությունը խաղաղության կերտման գործում
Դեկտեմբեր 05, 2023 13:19Իրանի նախագահի աշխատակազմի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրենի միջազգային հարցերով խորհրդական Ալիրեզա Քուհքանի համոզմամբ՝ խաղաղության կերտման կարևորագույն գործիք կարող են հանդիսանալ գիտությունն ու գիտական դիվանագիտությունը։