-
ԻԻՀ առաջնորդ. Տարածաշրջանի նոր քաղաքական աշխարհագրության կոորդինատների առանցքը Դիմադրության կորիզներն են
Նոյեմբեր 29, 2023 14:13Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հայտարարել է, -«Դիմադրության կորիզները փոխում են տարածաշրջանի ճակատագիրը, որի օրինակներից մեկը Ալ-Աղսայի փոթորիկն է»։
-
Իրանը հայտարարել է, որ աշխարհն անտեսել է ատոմային ռումբի մասին Իսրայելի նախարարի խոսքը
Նոյեմբեր 29, 2023 16:13Իսրայելն, ըստ էության, խոստովանել է, որ ատոմային ռումբ ունի, սակայն համաշխարհային հանրությունը դրան չի արձագանքում: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին՝ մեկնաբանելով Իսրայելի Երուսաղեմի գործերի և ժառանգության նախարար Ամիխայ Էլիյահուի հայտարարությունները Գազայի հատվածին միջուկային հարված հասցնելու հնարավորության մասին։
-
Ղազախստանն ու Թուրքմենստանը պայմանավորվել են զարգացնել «Չինաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան» միջանցքը
Նոյեմբեր 29, 2023 14:54Աշգաբադում կայացել է տրանսպորտի, տարանցման և լոգիստիկայի զարգացման ղազախա-թուրքմենական համատեղ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը՝ Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի փոխնախարար Թալգաթ Լաստաևի և Թուրքմենստանի նախարարների կաբինետին առընթեր տրանսպորտի և կապի գործակալությունը Բատիր Աննաևի գլխավոր տնօրենի տեղակալի համանախագահությամբ։
-
Իրան. Հայաստանի ատոմակայանի կեղտաջրերի միջոցով Արաքս գետի աղտոտումը չի համապատասխանում իրականությանը
Նոյեմբեր 29, 2023 14:34Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արդաբիլի տարածաշրջանային ջրամատակարարման ընկերության գործադիր տնօրենն ասել է.- Հայաստանում Մեծամորի ատոմակայանի կեղտաջրերի միջոցով Արաքս գետի աղտոտումը չի համապատասխանում իրականությանը, և այս գետում ռադիոակտիվ նյութերի առկայության մասին պնդումը չի հաստատվել։
-
Իրանը ՕՊԵԿ-ում զբաղեցնում է երրորդ տեղը՝ օրական 3,1 մլն բարել նավթի արդյունահանմամբ
Նոյեմբեր 29, 2023 14:062023 թվականի տասներորդ ամսում Իրանը ՕՊԵԿ-ում բարձրացել է երրորդ հորիզոնական՝ արդյունահանելով օրական 3 մլն 100 հազար բարել նավթ։
-
Իրանը կոչ է արել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը արձագանքել Իսրայելի միջուկային սպառնալիքներին
Նոյեմբեր 29, 2023 14:05Ի պատասխան Իսրայելի վարչապետի միջուկային սպառնալիքների՝ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ընդգծել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պատասխանատու է ցանկացած միջադեպի համար։
-
Իրանի ԱԳՆ-ն հայտնել է Թուրքիա Ռայիսիի այցի հետաձգման պատճառը
Նոյեմբեր 29, 2023 07:18Al-Mayadeen-ին տված հարցազրույցում, Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Նախագահի պաշտոնական այցը Թուրքիա պետք է կայանար ավելի վաղ, սակայն Գազայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի անցկացման պատճառով, երկու երկրների նախագահները հեռախոսազրույցում պայմանավորվածություն են ձեռք բերել, որ այցը տեղի ունենա մի քանի օրից, և առաջնահերթությունը տրվել է Անվտանգության խորհրդի նիստին»։
-
Հազարավոր աշխարհազորայիններ հանդիպել են ԻԻՀ առաջնորդի հետ
Նոյեմբեր 29, 2023 07:06Այսօր առավոտյան, հազարավոր աշխարհազորայիններ, իմամ Խոմեյնու հոսեյնիեյում, հանդիպել են ԻԻՀ առաջնորդի հետ:
-
Ռազմական տեխնիկա արտահանող երկրները ցանկություն են հայտնում ռազմական տեխնիկա գնել Իրանից
Նոյեմբեր 29, 2023 05:55ԻԻՀ ԶՈՒ գերագույն հրամանատարի ռազմական գրասենյակի ղեկավարն ասել է. «Իրանը հասել է պաշտպանունակության այնպիսի մակարդակի, որ երբեմն առաջադեմ զենք արտահանող երկրները ցանկություն են հայտնում ռազմական տեխնիկա գնել Թեհրանից»:
-
Իրանի արտաքին գործերի նախարարության նիստում կարևորվել է միջազգային ատյաններում սիոնիստների իրավական և քրեական հետապնդումը
Նոյեմբեր 29, 2023 05:33Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի, նախկին նախարարների, տեղակալների ու ԱԳՆ մի խումբ բարձրաստիճան ղեկավարների հանդիպմանը քննարկվել է միջազգային ատյաններում սիոնիստ հանցագործների իրավական և քրեական հետապնդումը։