-
Եթե Գազայի բնակիչների սպանությունները չդադարեն, պատերազմը կտարածվի. ԻԻՀ նախագահ
Հոկտեմբեր 15, 2023 14:30Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Ֆրանսիայի Հանրապետության նախագահի հետ հեռախոսազրույցում ասել է, որ եթե Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները, այդ թվում՝ մարդկանց սպանությունն ու Գազայի պաշարումը, չդադարեցվեն, իրավիճակը կբարդանա և կտարածվի պատերազմը:
-
Ամիր Աբդոլլահյան. Սիոնիստական ռեժիմի հարձակումները շարունակվելու դեպքում, ոչ մի երաշխիք չկա, որ բախումները չտարածվեն
Հոկտեմբեր 15, 2023 12:45Կատարի Էմիրի հետ հանդիպման ժամանակ, Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Գազայի հատվածում անպաշտպան պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումները շարունակվելու դեպքում, ոչ ոք չի կարող երաշխավորել իրավիճակի վերահսկումը և բախումների չընդլայնումը»:
-
Ժնևում տեղի է ունեցել Մարդու իրավունքների կոմիտեի 139-րդ նիստը Իրանահայ պատգամավոր Արա Շահվերդյանի մասնակցությամբ
Հոկտեմբեր 15, 2023 12:09Իրանի իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը, պետական պատվիրակության կազմում մասնակցել է Ժնևում տեղի ունեցած Մարդու իրավունքների կոմիտեի 139-րդ նիստին, որը նվիրված էր «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների դաշնագրի» անդամ 6 երկրների, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության պարբերական զեկույցների քննարկմանը:
-
Կատարում Իսմայիլ Հանիեյի հետ հանդիպմանն Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ Իրանը շարունակելու է աջակցել Պաղեստինին
Հոկտեմբեր 15, 2023 05:28Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը շաբաթ օրը Դոհայում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիյեի և շարժման մի շարք առաջնորդների հետ: Կողմերը քննարկել են Պաղեստինի և Գազայի վերջին զարգացումները։
-
Էբրահիմ Ռայիսի. Գազայում սիոնիստների գործողությունները ռազմական հանցագործությունների և ցեղասպանության վառ օրինակ են
Հոկտեմբեր 15, 2023 05:27Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին նշել է, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են լավագույն վիճակում և ողջունել է համագործակցությունն ամրապնդելուն և խորացնելուն ուղղված ցանկացած քայլ:
-
Ռայիսի. Իսլամական երկրները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն՝ Գազայում ցեղասպանությունը կանխելու համար
Հոկտեմբեր 15, 2023 05:25Շաբաթ գիշեր Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին անդրադարձել է վերջին շրջանում երկու երկրների հարաբերությունների զարգացմանը և ընդգծել շարունակական համագործակցության կարևորությունը և առկա հնարավորություններից օգտվելու անհրաժեշտությունը:
-
Իրանը դատապարտել է պաղեստինցիներին բռնագաղթեցնելու Սիոնիստական ռեժիմի ծրագիրը
Հոկտեմբեր 15, 2023 05:23ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին խստորեն դատապարտել է Սիոնիստական ռեժիմի և նրա որոշ կողմնակիցների ռազմական և քարոզչական միջոցառումները, որոնք իրականացվում են Գազայի հատվածից ճնշված պաղեստինցի ժողովրդի բռնի տեղահանման համար հիմքեր ստեղծելու նպատակով։
-
«Պաղեստինը և Գազան Իսլամի հզորության խորհրդանիշն են», ասել է ԻԻՀ առաջնորդը Շեյխ Իբրահիմ Զաքզաքիի հետ հանդիպման ժամանակ
Հոկտեմբեր 14, 2023 12:47Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը Նիգերիայի Իսլամական շարժման առաջնորդի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. -«Պաղեստինը և Գազան իսլամի հզորության խորհրդանիշն են»:
-
Երկրի բոլոր օդային սահմաններում տիրում է կայուն անվտանգություն.Իրանի արևելյան հատվածի ՀՕՊ հրամանատար
Հոկտեմբեր 14, 2023 15:03Իրանի արևելյան հատվածի Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) շրջանի հրամանատարն ընդգծել է. -«Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հակաօդային պաշտպանության ուժերի պաշտպանական առաջընթացի շնորհիվ անվտանգություն է տիրում երկրի բոլոր օդային սահմաններում»:
-
Հայկական առեւտրային պատվիրակություններն այցելել են «Իրանից դեպի Եվրասիա արտահանումների ցուցահանդես»
Հոկտեմբեր 14, 2023 14:49Իրանի Զանջան քաղաքի միջազգային ցուցահանդեսների մշտական վայրում տեղի ունեցավ «Դեպի Ռուսաստան և Եվրասիա Իրանի արտահանումների միջազգային ցուցահանդեսը», որը բավականին լավ ընդառաջվեց ռուս և Եվրասիայի անդամ այլ պետությունների գործարարների, այդ թվում՝ հայկական առևտրային պատվիրակության կողմից: