Եթե Գազայի բնակիչների սպանությունները չդադարեն, պատերազմը կտարածվի. ԻԻՀ նախագահ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Ֆրանսիայի Հանրապետության նախագահի հետ հեռախոսազրույցում ասել է, որ եթե Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները, այդ թվում՝ մարդկանց սպանությունն ու Գազայի պաշարումը, չդադարեցվեն, իրավիճակը կբարդանա և կտարածվի պատերազմը:
Կիրակի օրը Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին հայտնելով Իրանի Իսլամական Հանրապետության և Ֆրանսիայի նախագահներ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի մասին, նշել է,-«Նախագահ Ռայիսին պատասխանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազանգին,ասել է,որ եթե Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները, այդ թվում՝ մարդկանց սպանությունները և Գազայի պաշարումը չդադարեն, իրավիճակը կբարդանա և պատերազմը կտարածվի»:
Շաբաթ օրը, 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, Իսրայելի բռնազավթիչ ռեժիմի դեմ Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) ռազմական թևի «Ալ-Աղսայի փոթորիկը» կոչվող գործողությունից հետո, Սիոնիստական ռեժիմը հարձակվել է Գազայի հատվածի վրա, և այդ հարձակումները դեռ շարունակվում են։
Սիոնիստական ռեժիմը, որը վերջին մի քանի օրվա ընթացքում պաղեստինյան դիմադրության հետ մարտադաշտում անակնկալի գալով խայտառակ պարտություն է կրել, անմարդկային քայլի դիմելով փակել է Գազայի բոլոր անցուղիները՝ Պաղեստինի Դիմադրությանը ստիպելու դադարեցնել «Ալ-Աղսայի փոթորիկը» խիզախ գործողությունը:
Հինգշաբթի օրը ՄԱԿ-ը հայտարարեց,-«Իսրայելական բանակը կազմակերպությանը տեղեկացրել է, որ Իսրայելը պահանջել է, որ 1,1 միլիոն մարդ առաջիկա 24 ժամվա ընթացքում լքի Հյուսիսային Գազայի հատվածը», սակայն Իսրայելի օկուպացիոն ռեժիմի բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ ցանկացած վերջնագիր «կարող է չհարգվել»։