Ռայիսի. Իսլամական երկրները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն՝ Գազայում ցեղասպանությունը կանխելու համար
Շաբաթ գիշեր Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին անդրադարձել է վերջին շրջանում երկու երկրների հարաբերությունների զարգացմանը և ընդգծել շարունակական համագործակցության կարևորությունը և առկա հնարավորություններից օգտվելու անհրաժեշտությունը:
Խորը մտահոգություն հայտնելով Գազայի հատվածում անմարդկային գործողությունների և անմեղ մարդկանց սպանության կապակցությամբ, Ռայիսին հավելել է. «Սիոնիստական ռեժիմը փորձում է մարտի դաշտում դիմադրության ուժերից կրած պարտության համար վրեժխնդիր լինել անպաշտպան և անմեղ քաղաքացիների նկատմամբ իրականացվող բռնություններով»:
Ընդգծելով երկու երկրների միջև հարաբերությունների շարունակական ընդլայնման անհրաժեշտությունն Իրաքի վարճապետը բարձր է գնահատել իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի, Իրանի կառավարության և ժողովրդի սկզբունքային դիրքորոշումները. Պաղեստինի ճնշված ժողովրդին աջակցելու հարցում, հավելելով. «Այն, ինչ կատարվում է այսօր Գազայում, զանգվածային ցեղասպանություն է՝ ի պատասխան այն մեծ պարտության, որը Սիոնիստական ռեժիմը կրեց դաշտում Դիմադրության մոջահեդներից»:
Իրաքի վարչապետը հավելել է. «Սիոնիստական ռեժիմի իշխանություններն իրենց զայրույթը թափում են անմեղ քաղաքացիների վրա, հետևաբար բոլոր իսլամական երկրները պարտավոր են օգտագործել իրենց բոլոր հնարավորությունները՝ կասեցնելու այս գործընթացը»։