Էբրահիմ Ռայիսի. Գազայում սիոնիստների գործողությունները ռազմական հանցագործությունների և ցեղասպանության վառ օրինակ են
Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին նշել է, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են լավագույն վիճակում և ողջունել է համագործակցությունն ամրապնդելուն և խորացնելուն ուղղված ցանկացած քայլ:
Անդրադառնալով Գազայում Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված անմարդկային հանցագործություններին, Ռայիսին ընդգծել է ռեժիմի ռազմական հանցագործությունների և ցեղասպանության մեքենան հնարավորինս արագ կանգնեցնելու անհրաժեշտությունը և նշել. «Վերջին օրերին սիոնիստ առաջնորդների հնչեցրած հայտարարություններն ու նրանց գործողությունները ռազմական հանցագործությունների, ցեղասպանության և միջազգային բոլոր պայմանագրերի ակնհայտ խախտման վառ օրինակ են»։
Ռայիսին հավելել է, որ պաղեստինցի մոջահեդների վերջին գործողությունների արմատը 75-տարի շարունակվող օկուպացիան է, պաղեստինցիների արժանապատվության ոտնահարումը և պաղեստինցի ժողովրդի ու մուսուլմանների սրբությունների անարգումը: Նա նշել է. «Ռեժիմը կտրել է ջուրն ու լույսը, կանխել սննդամթերքի և դեղորայքի մուտքը և օգտագործել արգելված զենք, ինչպես ֆոսֆորային ռումբերը: Նրանք ձգտում են մարտի դաշտում նվաստացուցիչ և պատմական պարտության համ վրեժխնդիր լինել Գազայի անպաշտպան ժողովրդից»:
Հեռախոսազրույցում Կատարի էմիրը նշել է, որ երկու երկրների հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, և ընդգծել է երկու երկրների համագործակցության անհրաժեշտությունը՝ Գազայի ճնշված ժողովրդի նկատմամբ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների անհապաղ դադարեցման ուղղությամբ: