-
Իրանի պաշտոնական դիմումը՝ իսլամական երկրների արտաքին գործերի նախարարների արտակարգ նիստը հյուրընկալելու համար
Հոկտեմբեր 11, 2023 14:43Ջիդդայում Իսլամական համագործակցության կազմակերպությունում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչը, պաշտոնական գրություն հղելով այս կազմակերպության քարտուղարությանը, հայտնել է Իրանի պատրաստակամությունը հյուրաընկալելու այս կազմակերպության արտաքին գործերի նախարարների արտակարգ նիստը:
-
Իրանն արձագանքել է Եվրամիության և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ԱԳ նախարարների համատեղ նիստի եզրափակիչ հայտարարությանը
Հոկտեմբեր 11, 2023 14:08Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հերքել է Օմանի մայրաքաղաք Մասկատում Եվրամիության և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ԱԳ նախարարների համատեղ նիստի հայտարարությունում արված պնդումները՝ դիտարկելով Իրանի ռազմական և պաշտպանական կարողությունները կանխարգելիչ ուժի մեծացման, ազգային անվտանգության պահպանմանն ու տարածաշրջանի կայունության ամրապնդման ուղղությամբ գործոն:
-
Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի թվիթերյան նախազգուշացումը սիոնիստներին
Հոկտեմբեր 11, 2023 12:38Khamenei.ir թվիթերյան էջում եբրայերեն թվիթ է հրապարակել, ինչն աննախադեպ է։
-
Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները կարևորել են 3+3 հարթակի աշխատանքների արագ վերսկսումը
Հոկտեմբեր 11, 2023 09:27Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույց են անցկացրել, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
-
Գուտերեշին ուղղված նամակում Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ Իրանն ընդգծում է օկուպացիայից և ագրեսիայից պաշտպանվելու Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքը
Հոկտեմբեր 11, 2023 06:54ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում Իրանի ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել Իսրայելի բռնազավթիչ ռեժիմի իրականացրած ագրեսիայի և հանցագործությունների կապակցությամբ, ընդգծելով Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքը՝ պաշտպանվելու ցանկացած օկուպացիայից և ագրեսիայից:
-
Իրանի առաջին կենսաբանական տիեզերական պարկուճը պատրաստ է գործարկման
Հոկտեմբեր 11, 2023 06:28Իրանի տիեզերական կազմակերպության ղեկավար Հասան Սալարիեն հայտարարել է, որ այս տարի երկիրը կարձակի իր առաջին կենսաբանական տիեզերական պարկուճը և կդառնա այն սակավաթիվ երկրներից, որոնք հնարավորություն ունեն մարդ ուղարկել տիեզերք։
-
Իրանը Պարսից ծոցում տարածաշրջանային զորավարժություններ է անցկացնում
Հոկտեմբեր 11, 2023 05:53Պարսից ծոցի ջրերում, Բանդար Աբասի ափերին և Իրանի հարավում գտնվող Հորմոզ կղզում, Հորմոզգան, Բուշեր, Չաբահար նահանգների և Ղեշմ կղզու սահմանային պարեկային ստորաբաժանումների մասնակցությամբ, մեկնարկել են ԻԻՀ տարածաշրջանային զորավարժությունները:
-
ԻԻՀ մեծարգո առաջնորդ. Հոկտեմբերի 7-ի փոթորիկը Սիոնիստական ռեժիմի անուղղելի ձախողումն է
Հոկտեմբեր 10, 2023 12:48Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է. -«Ռազմական և հետախուզական առումներով «Ալ-Աղսա փոթորիկը» կոչվող հարձակման արդյունքում Սիոնիստական ռեժիմի ձախողումն անուղղելի , և ավերիչ երկրաշարժ է, և դժվար թե օկուպանտ ռեժիմը Արևմուտքի բոլոր օգնություններով հանդերձ կարողանա վերականգնել հարվածներից տուժած իշխանության կառույցները»:
-
Մեկնաբանություն- Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հայեցակետը. Երբ ճնշում եք, սպասեք փոթորկի
Հոկտեմբեր 10, 2023 15:11Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն , անդրադառնալով Պաղեստինի երիտասարդության օրերս կերտած սխրանքի արդյունքում Սիոնիստական ռեժիմի «անուղղելի» ձախողմանը, ընդգծել է.-«Այս ավերիչ փոթորկի պատճառը Պաղեստինի ժողովրդի դեմ կեղծ օկուպանտ ռեժիմի շարունակական վայրագությունն ու հանցագործությունն է եղել, և այս ռեժիմը չի կարող ստելով և ճնշվածի դերում հանդես գալով թաքցնել իր հրեշավոր և սատանաբարո դեմքը Գազայի վրա հարձակվելու և նրա ժողովրդին կոտորելու ժամանակ»:
-
Սիոնիստների հարձակումը Գազայում իրանական արաբալեզու լրատվական հեռուստաալիքի գրասենյակի վրա
Հոկտեմբեր 10, 2023 13:21Սիոնիստական ռեժիմի կործանիչները հարձակվել են Գազայի Ռեմալ շրջանում արաբալեզու իրանական «Ալ-Ալամ» լրատվական հեռուստաալիքի գրասենյակի վրա՝ Գազայի նկատմամբ սիոնիստների ագրեսիայի հետևանքով զարգացումների լուսաբանումը կանխելու նպատակով։