Իրանը Պարսից ծոցում տարածաշրջանային զորավարժություններ է անցկացնում
https://parstoday.ir/hy/news/iran-i207330-Իրանը_Պարսից_ծոցում_տարածաշրջանային_զորավարժություններ_է_անցկացնում
Պարսից ծոցի ջրերում, Բանդար Աբասի ափերին և Իրանի հարավում գտնվող Հորմոզ կղզում, Հորմոզգան, Բուշեր, Չաբահար նահանգների և Ղեշմ կղզու սահմանային պարեկային ստորաբաժանումների մասնակցությամբ, մեկնարկել են ԻԻՀ տարածաշրջանային զորավարժությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2023 05:53 Asia/Tehran
  • Իրանը Պարսից ծոցում տարածաշրջանային զորավարժություններ է անցկացնում

Պարսից ծոցի ջրերում, Բանդար Աբասի ափերին և Իրանի հարավում գտնվող Հորմոզ կղզում, Հորմոզգան, Բուշեր, Չաբահար նահանգների և Ղեշմ կղզու սահմանային պարեկային ստորաբաժանումների մասնակցությամբ, մեկնարկել են ԻԻՀ տարածաշրջանային զորավարժությունները:

«Մոհամմադ Ռասուլուլլահ 2» զորավարժությունների ընթացքում կիրականացվեն սահմանախախտ, մաքսանենգ ապրանքներ փոխադրող նավերի և ծովահենության դեմ պայքարի գործողություններ: 
Զորավարժությունները մեկնարկել են այսօր՝ ոստիկանության զորքերի գլխավոր հրամանատար, բրիգադի գեներալ Ահմեդռեզա Ռադանիի, սահմանապահ զորքերի հրամանատար,  բրիգադի գեներալ  Ահմադ Ալի Գուդարզիի, Հորմոզգանի նահանգապետ Մեհդի Դուսթի, մի խումբ քաղաքական ու զինվորական պաշտոնյաների ներկայությամբ: 
Զորավարժությունների նպատակն է բարձրացնել ափամերձ շրջաններում տեղակայված սահմանապահների մարտական պատրաստվածությունը և ապահովել Պարսից ծոցի ջրային սահմանների անվտանգությունը: