Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի թվիթերյան նախազգուշացումը սիոնիստներին
Khamenei.ir թվիթերյան էջում եբրայերեն թվիթ է հրապարակել, ինչն աննախադեպ է։
Այս թվիթում հրապարակվել է Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի նախազգուշացումը՝ ուղղված սիոնիստներին: Գրառման մեջ «անուղղելի» է համարվել շաբաթ հոկտեմբերի 7-ին Դիմադրության ուժերի հարձակման արդյուքնում Սիոնիստական օկուպանտ ռեժիմի ձախողումը և ընդգծվել է, որ այս իրավիճակի պատճառը հենց իրենք սիոնիստներն են։
Այս թվիթերյան գրառման մեջ ասվում է. «Ով սիոնիստ բռնակալներ, շաբաթ օրվա՝ հոկտեմբերի 7-ի ձախողումն անուղղելի է։Այս փորձանքը դուք բերեցիք ձեր գլխին»։
Այաթոլլահ Խամենեին երեքշաբթի օրը Իմամ Ալիի անվան համալսարանում ունեցած ելույթում «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը համարել է ավերիչ երկրաշարժ և Սիոնիստական ռեժիմի համար հետախուզական ու ռազմական ձախողում և ընդգծել,-«Չնայած օկուպանտ ռեժիմի աջակցիները հայտարարել են,որ Իսլամական Իրանն է կանգնած այս շարժման հետևում, սակայն պաղեստինցի խիզախ ու խելացի երիտասարդներն ու նախագծողներն են կերտել այս սխրանքը»: