Մեկնաբանություն- Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հայեցակետը. Երբ ճնշում եք, սպասեք փոթորկի
https://parstoday.ir/hy/news/iran-i207328-Մեկնաբանություն_Իրանի_իսլամական_հեղափոխության_մեծարգո_առաջնորդի_հայեցակետը._Երբ_ճնշում_եք_սպասեք_փոթորկի
Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն , անդրադառնալով Պաղեստինի երիտասարդության օրերս կերտած սխրանքի արդյունքում Սիոնիստական ​​ռեժիմի «անուղղելի» ձախողմանը, ընդգծել է.-«Այս ավերիչ փոթորկի պատճառը Պաղեստինի ժողովրդի դեմ կեղծ օկուպանտ ռեժիմի շարունակական վայրագությունն ու հանցագործությունն է եղել, և այս ռեժիմը չի կարող ստելով և ճնշվածի դերում հանդես գալով  թաքցնել իր հրեշավոր և  սատանաբարո դեմքը  Գազայի վրա հարձակվելու և նրա ժողովրդին  կոտորելու ժամանակ»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 10, 2023 18:41 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հայեցակետը. Երբ ճնշում եք, սպասեք փոթորկի

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն , անդրադառնալով Պաղեստինի երիտասարդության օրերս կերտած սխրանքի արդյունքում Սիոնիստական ​​ռեժիմի «անուղղելի» ձախողմանը, ընդգծել է.-«Այս ավերիչ փոթորկի պատճառը Պաղեստինի ժողովրդի դեմ կեղծ օկուպանտ ռեժիմի շարունակական վայրագությունն ու հանցագործությունն է եղել, և այս ռեժիմը չի կարող ստելով և ճնշվածի դերում հանդես գալով  թաքցնել իր հրեշավոր և  սատանաբարո դեմքը  Գազայի վրա հարձակվելու և նրա ժողովրդին  կոտորելու ժամանակ»:

Երեքշաբթի առավոտյան, Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ և ԶՈՒ-ի գերագույն գլխավոր հրամանատար՝ այաթոլլահ Խամենեին զինված ուժերի  սպայական համալսարանների շրջանավարտների հանդիսավոր արարողության ժամանակ ունեցած ելույթում, անդրադառնալով օրերս տեղի ունեցող դեպքերում ոչ պաղեստինցիների , այդ թվում Իրանի ներգրավվածության մասին Սիոնիստական ռեժիմի որոշ անձանց և նրանց հովանավորների անհեթեթ հայտարարություններին ընդգծել է,-«Իհարկե մենք համբուրում ենք պաղեստինցի երիտասարդների և այս գործողության հնարամիտ ու խելացի նախագծողների  ճակատն ու բազուկը, և հպարտանում ենք նրանցով, բայց նրանք, ովքեր անհեթեթ հայտարարություններ անելով, ասում են, որ այս վերջին սխրագործությունը ոչ-պաղեստինցիների գործն է, սխալ հաշվարկ են արել և փաստորեն Պաղեստինի մեծ ժողովրդին չեն ճանաչում  ու նրանց թերագնահատում են»:

«Ալ-Աղսայի  փոթորիկը» հաջող գործողությունից հետո, որը պաղեստինյան դիմադրության ուժերը,  ՀԱՄԱՍ շարժման գլխավորությամբ սկսեցին հոկտեմբերի 7-ին և փշրեցին Սիոնիստական ​​ռեժիմի կանխարգելիչ ուժը, արևմտյան և սիոնիստական ​​  որոշ շրջանակներ փորձում են հետախուզական և անվտանգային այս խոշոր պարտությունը հատուցելու համար մեծացնել  Դիմադրության ուժերի նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության աջակցության դերը և դրա ազդեցությունը պաղեստինցիների  գործողության վրա։

Օրինակ, որոշ ամերիկացի սենատորներ, ինչպիսիք են Լինդսի Գրեհեմը և Թեդ Քրուզը, պնդում են, որ Իրանը կանգնած է այս հարձակման հետևում, կամ Wall Street Journal-ը մի զեկույցում, հղում անելով իրենց որոշ աղբյուրներին, պնդում է, որ Իրանը որոշ քանակությամբ սպառազինություն ուղարկելով և նման գործողություն նախագծելով,  կուլիսներում ղեկավարում է գործողությունը: 

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի դեմոկրատական կառավարությունը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից  Սիոնիստական ​​ժամանակավոր ռեժիմի դեմ իրականացվող «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությանն Իրանի մասնակցության որևէ նշան չկա»: Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Էիդրիեն Ուոթսոնը շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ՝ ի պատասխան հանրապետականների այն պնդումներին,թե Իրանն ԱՄՆ-ի կառավարության կողմից վերջերս ապասառեցված փողերով է ֆինանսավորել այդ հարձակումները, ասել է. -«Այդ գումարը բացարձակապես կապ չունի շաբաթ օրը տեղի ունեցած սարսափելի հարձակումների հետ, և հիմա ապատեղեկատվություն տարածելու ժամանակը չէ»։

Իրողությունն այն է, որ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ինքնապաշտպանության  և  Ղոդսը բռնազավթած ռեժիմից իր տարածքները հետ ստանալու Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքին ցուցաբերվող աջակցությունը մշտապես շարունակվել է, և բազմիցս ընդգծվել է այն:  Այժմ Սիոնիստական ​​ռեժիմը հայտնվել է պաղեստինյան Դիմադրության ուժերի հզորության ու վճռակամության առջև, որը տարածվել է ոչ միայն Գազայի հատվածում, այլեւ Հորդանան գետի արեւմտյան ափին:

Հետևաբար, Իրանի և «Ալ-Աղսայի փոթորիկը» կոչվող գործողության մեջ նրա դերի վերաբերյալ մեղադրանքներ ու հայտարարություններ անելն ավելի շատ քաղաքական տարբեր դրդապատճառներով  կատարվող փորձ է՝  Սիոնիստական ​​ռեժիմի ծանր ձախողումն արդարացնելու,  այս ռեժիմին ճնշված ներկայացնելու  և ամենակարևորը Արևուտքի կողմից սիոնիստ օկուպանտներին ցուցաբերվող աջակցության շարունակումը ապահովելու նպատակով: 

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նշելով, որ Սիոնիստական ​​ռեժիմը չի կարող անհեթեթ հայտարարություններով պաղեստինցի երիտասարդների խիզախությունը և նրանց խելացի պլանավորումը վերագրել ոչ պաղեստինցիներին ընդգծել է. -«Շաբաթ՝ հոկտեմբերի 7-ին Պաղեստինի քաջարի երիտասարդության սխրագործության  օրվանից հետո, Սիոնիստական ​​ռեժիմն այլևս նախկին Սիոնիստական ​​ռեժիմը չէ, ....Այս մեծ աղետի պատճառը հենց սիոնիստների գործողություններն են , որովհետև երբ  հատում եք վայրագության ու դաժանության սահմանը, պետք է սպասեք «փոթորկի»: