-
Այլ մանրամասներ Շահչերաղի միջադեպի ահաբեկչի մասին. ինչպե՞ս է Նորուզովը կապ հաստատել ԻԼԻՊ-ի հետ
Օգոստոս 16, 2023 12:41Իրանում Շահչերաղի ահաբեկչության հեղինակ Ռահմաթոլլա Նորուզովը սոցիալական ցանցերի միջոցով կապ էր հաստատել ԻԼԻՊ-ի առաջնորդներից մեկի հետ։ Այնուհետև մեկնում է Թուրքիա՝ ԻԼԻՊ-ի հետ օպերատիվ համագործակցության համար, որտեղ գործնականում դառնում է ԻԼԻՊ-ի անդամ։
-
Տեղի է ունեցել Շահչերաղի սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով նահատակների հուղարկավորության արարողությունը
Օգոստոս 16, 2023 12:05Շահչերաղի սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհված երկու նահատակների վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողությունը այսօր տեղի է ունեցել Ֆարս նահանգում՝ մեծ թվով մարդկանց մասնակցությամբ: Հուղարկավորությունը մեկնարկել է «Շոհադա» հրապարակից և շարունակվել է մինչև Հազրաթ Ահմադ Բեն Մուսա Ալ-Քազեմի սրբավայրը:
-
Ղուրանի այրումը՝ պլանավորված, բայց ապարդյուն նախագիծ
Օգոստոս 16, 2023 08:12Արևմտյան որոշ երկրներում Ղուրանի այրումը և իսլամական սրբությունների անարգումը կրկնվելուց հետո, Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի աշխատությունների հրապարակման և պահպանման գրասենյակը երեքշաբթի օրն իր կայքի անգլերենով հրատարակումների բաժնում վերլուծություն է հրապարակել, որում քննարկվել են Արևմուտքի այս մոտեցման արմատները և ընդգծվել է աբրահամական կրոնների հետևորդների կողմից այդ նողկալի արարքին դիմակայելու անհրաժեշտությունը։
-
Ամիր Աբդոլլահյան. Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը չի բխում Եվրոպայի շահերից
Օգոստոս 16, 2023 06:22Իրանի արտաքին գործերի նախարարը նշելով, որ Իրանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը համագործակցության ճիշտ ուղու վրա են, ասել է, -«Իրանի դեմ պատժամիջոցների անարդյունավետ քաղաքականության շարունակումը չի բխում Եվրոպայի շահերից»։
-
Իրանը՝ «Գոտի-ճանապարհ» նախագծի կարևոր օղակ
Օգոստոս 15, 2023 15:12Թեհրանում Չինաստանի դեսպանը Իրանի Իսլամական Հանրապետությունը համարել է «Գոտի-ճանապարհ» նախագծի կարևոր օղակ։
-
Իրանի ՆԳ նախարար. Իսլամական խորհրդարանի նախնական գրանցման ընդառաջումը վկայում է ակտիվ ընտրությունների մասին
Օգոստոս 15, 2023 14:13Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին ասել է. «Իսլամական հեղափոխության առաջնորդի կողմից հայտարարված ռազմավարությունների իրականացման շրջանակում, ՆԳ նախարարությունը քայլ է կատարել ընտրությունների թեկնածուների նախնական գրանցման ուղղությամբ, և այս գրանցմանը դիմողների ակտիվ մասնակցությունը ցույց է տալիս, որ առջևում առավելագույն մասնակցությամբ ակտիվ ընտրություններ են տեղի ունենալու»:
-
Իրանը լուրջ է տրամադրված Արաքս գետի աղտոտվածության մակարդակը չափելու հարցում. Ջրի որակը կարմիր գիծ է
Օգոստոս 15, 2023 13:57Իրանի ջրի արդյունաբերության միջազգային բաժնի խոսնակը 13-րդ շրջանի կառավարությունում երկրի ջրի ճանապարհային քարտեզի նախագծման մասին ասել է,-«Ջրի որակը էներգետիկայի նախարարության կարմիր գիծն է, և Արաքսի աղտոտվածությունը վերացնելու ջանքերը շարունակվում են»։
-
Ավելացել են Իրանից Հայաստան գազի արտահանման ծավալները
Օգոստոս 15, 2023 13:01Իրանից Հայաստան գազի արտահանման մասին նոր պայմանագիր է կնքվել,որի համաձայն ավելացել են այս երկիր ներկրվող իրանական գազի ծավալները։Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
-
Իրանի դատական իշխանության խոսնակը քննադատել է Շիրազի Շահչերաղի սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ այսպես կոչված «մարդու իրավունքների պաշտպանների» պահած լռությունը
Օգոստոս 15, 2023 12:30Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության խոսնակը քննադատել է Շահչերաղի սրբավայրի վրա իրականացված ահաբեկչական հարձակման վերաբերյալ այսպես կոչված «մարդու իրավունքների պաշտպանների» պահած լռությունը:
-
Թեհրանում Թուրքիայի դեսպանատունը դատապարտել է Շահչերաղի ահաբեկչությունը
Օգոստոս 15, 2023 08:11Թեհրանում Թուրքիայի դեսպանատունը սոցիալական ցանցերում թուրքերեն և պարսկերեն հաղորդագրություն հրապարակելով, դատապարտել է Շահչերաղի սրբավայրում տեղի ունեցած զինված հարձակումը: