Թեհրանում Թուրքիայի դեսպանատունը դատապարտել է Շահչերաղի ահաբեկչությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i204560-Թեհրանում_Թուրքիայի_դեսպանատունը_դատապարտել_է_Շահչերաղի_ահաբեկչությունը
Թեհրանում Թուրքիայի դեսպանատունը սոցիալական ցանցերում թուրքերեն և պարսկերեն հաղորդագրություն հրապարակելով, դատապարտել է Շահչերաղի սրբավայրում տեղի ունեցած զինված հարձակումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2023 08:11 Asia/Tehran
  • Թեհրանում Թուրքիայի դեսպանատունը դատապարտել է Շահչերաղի ահաբեկչությունը

Թեհրանում Թուրքիայի դեսպանատունը սոցիալական ցանցերում թուրքերեն և պարսկերեն հաղորդագրություն հրապարակելով, դատապարտել է Շահչերաղի սրբավայրում տեղի ունեցած զինված հարձակումը:

Կիրակի երեկոյան (օգոստոսի 13-ին) Իրանի հարավային Ֆարս նահանգի կենտրոն Շիրազում, թաքֆիրական գործակալը հրազենով  մտել է Հազրաթ Ահմեդ բին Մուսայի սրբավայր դամբարան՝ և մուտքից սկսել կրակել ուխտավորների ու սպասավորների վրա։

Ահաբեկչական այս միջադեպի հետևանքով երկու մարդ նահատակվել է, ութը վիրավորվել։

Այս ահաբեկչության հեղինակը ձերբակալվել է անվտանգության և ոստիկանության ուժերի կողմից:

Այդ կապակցությամբ Թեհրանում Թուրքիայի դեսպանատունը  սոցիալական ցանցերում թուրքերեն և պարսկերեն հաղորդագրություն հրապարակելով, դատապարտել է Շահչերաղի սրբավայրում տեղի ունեցած զինված հարձակումը:

Շահչերաղի սրբավայրը 2022 թվականի հոկտեմբերի 26-ին ևս ահաբեկչական հարձակման է ենթարկվել ԻԼԻՊ-ի կողմից, որի հետևանքով 13 մարդ նահատակվել է և ավելի քան 20 հոգի վիրավորվել։