Ամիր Աբդոլլահյան. Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը չի բխում Եվրոպայի շահերից
https://parstoday.ir/hy/news/iran-i204590-Ամիր_Աբդոլլահյան._Իրանի_նկատմամբ_պատժամիջոցներ_կիրառելը_չի_բխում_Եվրոպայի_շահերից
Իրանի արտաքին գործերի նախարարը նշելով, որ Իրանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը համագործակցության ճիշտ ուղու վրա են, ասել է, -«Իրանի դեմ պատժամիջոցների անարդյունավետ քաղաքականության շարունակումը չի բխում Եվրոպայի շահերից»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2023 06:22 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը չի բխում Եվրոպայի շահերից

Իրանի արտաքին գործերի նախարարը նշելով, որ Իրանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը համագործակցության ճիշտ ուղու վրա են, ասել է, -«Իրանի դեմ պատժամիջոցների անարդյունավետ քաղաքականության շարունակումը չի բխում Եվրոպայի շահերից»։

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար՝ Ջոզեֆ Բորելի հետ հեռախոսազրույցում, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը  քննադատելով անարդյունավետ պատժամիջոցների քաղաքականությունը շարունակելու Եվրամիության ոչ կառուցողական մոտեցումը,  հավելել է,-«Պատժամիջոցները ոչ բարեկամական միջոց են Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրոպայի հարաբերություններում»։
Ամիր Աբդոլլահյանը Ուկրաինայի իրադարձությունների մասին ասել է, -« Իրանի Իսլամական Հանրապետությունն իր արտաքին քաղաքական դիրքորոշումներում երկու կողմերի նկատմամբ լուրջ է ,  և ինչպես, որ հստակ հայտարարել է, որ աջակցում է Պաղեստինին, նա նաև հստակ հայտարարում է, որ Ուկրաինան քաղաքականացած մոտեցում է որդեգրել,և  այս երկրի դեմ իրանական անօդաչու թռչող սարքեր օգտագործելու մեղադրանքը լիովին անհիմն է, և Ուկրաինան առայսօր  որևէ հավաստի ապացույց չի ներկայացրել այդ պնդումների համար»։
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով  հանձնակատար՝ Ջոզեֆ Բորելը գոհունակություն հայտնելով Իրանի Իսլամական Հանրապետության և տարածաշրջանի երկրների հարաբերություններում ձեռք բերված առաջընթացի կապակցությամբ ասել է, -«Իրանի և Եվրոպայի միջև առկա որոշ թյուրիմացություններ կարելի է լուծել երկխոսության  միջոցով»։
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատարը հավելել է, որ կօգտագործի իր բոլոր ջանքերը երկխոսությունները շարունակելու և, ի վերջո, բոլոր կողմերին ՀԳՀԾ վերադարձնելու համար, և ինքը լավատես է արդյունքների վերաբերյալ։