-
Իրանը խստորեն դատապարտել է Իսրայելի ծրագիրը պաղեստինցիներին բռնի տեղահանելու համար
Հոկտեմբեր 14, 2023 15:14Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի ծրագիրը պաղեստինցիներին բռնի տեղահանելու համար։
-
New York Times-ի բացահայտումը. գաղտնիքներ, որոնք ՀԱՄԱՍ-ը գիտեր Իսրայելի մասին
Հոկտեմբեր 14, 2023 14:18The New York Times-ը իր հոդվածում հայտնել է,որ ՀԱՄԱՍ-ի մարտիկները ներթափանցել են օկուպացված տարածքներ լավ կազմակերպված և մանրակրկիտ ծրագրված գործողության շնորհիվ, ինչը վկայում է գաղտնիքների արտասովոր իմացության և Սիոնիստական ռեժիմի թույլ կողմերի խորը ըմբռնման մասին:
-
Իսրայելում ցուցարարները պահանջել են վարչապետ Նեթանյահուի հրաժարականը
Հոկտեմբեր 14, 2023 14:06Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ ներկաները պահանջել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները։
-
Մեկնաբանություն-Արևմուտքը փորձում է կանխել սոցցանցերում և լրատվամիջոցներում պաղեստինցիների մասին տեղեկատվության տարածումը
Հոկտեմբեր 14, 2023 07:20ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան Դիմադրության խմբավորումների կողմից «Ալ-Աղսայի փոթորրիկ» գործողության մեկնարկից հետո արևմտյան կառավարությունները և լրատվամիջոցները լայնածավալ արշավ են սկսել՝ մի կողմից օկուպացված Պաղեստինի զարգացումների լուսաբանումը կանխելու, մյուս կողմից՝ կեղծ տեղեկատվություն տարածելու նպատակով: Նրանք փորձում են պաղեստինցի մարտիկներին հաղորդել անմարդկային կերպար, և միևնույն ժամանակ պատժում լրատվամիջոցներում պաղեստինյան գործին և պաղեստինցի մարտիկներին ցուցաբերվող ցանկացած աջակցություն:
-
Աշխարհի տարբեր երկրներում կայացել են բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները դատապարտել են Գազայի ժողովրդի կոտորածը
Հոկտեմբեր 14, 2023 06:14Մոսկվայում Պաղեստինի դեսպանատան առջև կայացած ակցիայի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել ճնշված պաղեստինյան ժողովրդին:
-
Պուտին. Գազայի պաշարումը նման է նացիստների կողմից Լենինգրադի պաշարմանը
Հոկտեմբեր 14, 2023 06:12Ընդգծելով Գազայի բնակիչներին օգնելու անհրաժեշտությունը՝ ՌԴ նախագահն ասել է, որ Սիոնիստական ռեժիմի կողմից այս շրջանի պաշարումն անընդունելի է և նման է նացիստների կողմից Լենինգրադի պաշարմանը (Երկրորդ համաշխարհային պատերազմումի ժամանակ)։
-
Գազայում զոհերի թիվը հասել է 1572-ի
Հոկտեմբեր 13, 2023 07:53Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունից ի վեր, Գազայում նահատակների թիվը հասել է 1572-ի։ ըստ այս հայտարարության, կա 7626 վիրավոր:
-
Իսրայելը Գազայում և Լիբանանում սպիտակ ֆոսֆորով զինամթերք է օգտագործել․ Human Rights Watch
Հոկտեմբեր 13, 2023 07:38Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Human Rights Watch կազմակերպությունը Իսրայելին մեղադրել է Գազայում և Լիբանանում իր ռազմական գործողություններում սպիտակ ֆոսֆորով զինամթերք օգտագործելու մեջ՝ ասելով, որ նման զենքի օգտագործումը խաղաղ բնակիչներին դնում է լուրջ և երկարատև վնասվածքներ ստանալու վտանգի տակ:
-
Իսրայելի ավիահարվածներից հետո Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները շարքից դուրս են եկել
Հոկտեմբեր 12, 2023 16:08Դամասկոսի եւ Հալեպի օդանավակայաններին իսրայելական ավիահարվածների հետեւանքով վնասվել են թռիչքուղիները. երկու օդանավակայաններն էլ փակ են, հաղորդում է Սիրիայի պետական SANA գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրը։
-
Լիբանանի սահմանին սիոնիստական ավանների տարհանումից մինչև Նեթանյահուի նկատմամբ անվստահություն
Հոկտեմբեր 12, 2023 14:47Լրատվական աղբյուրները հայտնել են Լիբանանի սահմանի մոտ գտնվող սիոնիստական ավանների տարհանման մասին։