Լիբանանի սահմանին «Հեզբոլլահ»-ի և սիոնիստական բանակի միջև մարտերը շարունակվում են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i208666-Լիբանանի_սահմանին_Հեզբոլլահ_ի_և_սիոնիստական_բանակի_միջև_մարտերը_շարունակվում_են
Լիբանանի սահմանին «Հեզբոլլահ»-ի և սիոնիստական բանակի միջև մարտերը շարունակվում են
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2023 06:01 Asia/Tehran
  • Լիբանանի սահմանին «Հեզբոլլահ»-ի և սիոնիստական բանակի միջև մարտերը շարունակվում են

Լիբանանի սահմանին «Հեզբոլլահ»-ի և սիոնիստական բանակի միջև մարտերը շարունակվում են

ց«Ալ Ջազիրա»-ի հաղորդմամբ՝ Լիբանանի «Հեզբոլլահ»-ը կիրակի օրը հայտարարել է, որ սիոնսիտաբնակ ավաններից մեկում թիրախավորել է Երուսաղեմն օկուպացրած ռեժիմի զինվորների, կորուստներ պատճառելով թշնամուն:

Շաբաթ երեկոյան «Հեզբոլլահը» տեսագրություն է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է թիրախավորում Լիբանանի օկուպացված տարածքների հետ սահմանին գտնվող Սիոնիստական ռեժիմի բազաները: Հարձակման ժամանակ թիրախավորվել են «Հադբ ալ-Բոստան», «Ալ-Ջարդահ», «Ալ-Աբադ» բազանները և «Ջալ-ուլ-Ալամ» բազայի արևմտյան մուտքը։

Լրատվական աղբյուրները հայտնել են, որ Սիոնիստական ռեժիմը վեց անգամ ռմբակոծել է Հալթա, Բաստարա, Քաֆարքլա և Ալուզանի գյուղերի մերձակայքը:

Սիոնիստական օկուպանտ ռեժիմի դիրքերի դեմ Լիբանանի «Հեզբոլլահ»-ի հարձակումների հետևանքով, սահմանակից բնակավայրերից տարհանվել են տասնյակ հազարավոր սիոնիստներ: