Ռուսաստանը 28 տոննա բժշկական օգնություն է ուղարկել Գազա
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է 28 տոննա բժշկական օգնություն տեղափոխող երկու ինքնաթիռների՝ դեպի Եգիպտոս թռիչքի մասին՝ Գազայի բնակիչներին օգնելու նպատակով։

Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի օդային և հրետանային շարունակվող հարձակումների պատճառով Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայի հիվանդանոցների վիճակը ճգնաժամային է՝ դեղորայքի և բժշկական սարքավորումների բացակայության պատճառով։
Մինչ Գազայում կանայք և երեխաներ են սպանվում կամ վիրավորվում, այսպես կոչված, իրավապաշտպան արևմտյան կառավարությունները անտեսում և լուռ աջակցում են Իսրայելի հանցագործություններին՝ ասելով, որ այս ցեղասպանությունը Իսրայելի պաշտպանվելու իրավունքի մի մասն է: Սիոնիստական ռեժիմի կարևորագույն աջակիցներ Ամերիկան և Բրիտանիան խոչընդոտեցին Գազայում հրադադարի հաստատումը՝ վետո դնելով Ռուսաստանի կողմից հրադադարի մասին բանաձևի վրա։