«Նեթանյահուի երկրում» պատերազմը շարունակում է ընդլայնվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i208668-Նեթանյահուի_երկրում_պատերազմը_շարունակում_է_ընդլայնվել
«Ալ-Աղսայի» փոթորիկ գործողությունը թևակոխել է 29-րդ օրը: Սիոնիստական բանակը շարունակում է կոտորել Գազայի ժողովրդին, փորձելով փոխհատուցել իր պարտությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2023 06:22 Asia/Tehran
  • «Նեթանյահուի երկրում» պատերազմը շարունակում է ընդլայնվել

«Ալ-Աղսայի» փոթորիկ գործողությունը թևակոխել է 29-րդ օրը: Սիոնիստական բանակը շարունակում է կոտորել Գազայի ժողովրդին, փորձելով փոխհատուցել իր պարտությունները:

ՄԱԿ-ին առընթեր կազմակերպությունները հայտարարել են, որ «Ալ Աղսայի փոթորիկ» գործողության մեկնարկից ի վեր Սիոնիստական ռեժիմի հարձակման զոհերի 67%-ը եղել են կանայք և երեխաներ։ Այդ կառույցներն են՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF), ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA), ՄԱԿ-ի Սեռական և վերարտադրողական առողջության գործակալությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ նորածինների կյանքը վտանգված է, և եթե հիվանդանոցներում վառելիքը սպառվի, վտանգի տակ կհայտնվի մոտ 130 վաղաժամ ծնված երեխաների կյանքը, որոնք հատուկ խնամքի կարիք ունեն։

Միևնույն ժամանակ, Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ «Ալ Աղսայի փոթորիկ» գործողության սկզբից ի վեր պաղեստինցի նահատակների թիվը հասել է 9227-ի, որից 3826-ը երեխաներ են, 2405-ը՝ կանայք։

Վիրավորների թիվը ահսել է 23516-ի։ Մեկ ամիս առաջ Սիոնսիտական օկուպանտ ռեժիմը Գազայի դեմ համակողմանի պատերազմ սկսեց, նպատակ ունենալով ազատել իր գերիներին և ամբողջությամբ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը: Սակայն մինչ այժմ ռեժիմը ոչ միայն չի հասել իր նպատակներից որևէ մեկին, այլև Գազա տանկեր ուղարկելուց հետո ավելացրել է իր զոհերի թիվը։

Սիոնիստական ռեժիմի ռադիոն հայտարարել է, որ «Ալ Աղսայի փոթորիկ» գործողության սկզբից ի վեր զոհվել է 1538 սիոնիստ է զոհվել, այդ թվում՝ 388 զինվոր, շուրջ 5000 հոգի վիրավորվել է։