-
Նեթանյահուն՝ Պուտինին. Իսրայելն Իրանի հետ առճակատման նպատակ չունի
Հոկտեմբեր 10, 2025 14:37Անդրադառնալով Իսրայելի վարչապետի հետ իր վերջին շփմանը, ՌԴ նախագահն ասել է, որ Իսրայելը ցանկանում է լուծել Իրանի հետ խնդիրները և առճակատման նպատակ չունի։
-
Համասին ոչնչացնելու գործում ձախողումից հետո Իսրայելը համաձայնվեց բանակցել / Դիմադրության առանցքի արդյունավետ դերը Գազային աջակցելու գործում
Հոկտեմբեր 10, 2025 13:57Pars Today - Արաբական աշխարհի քաղաքական հարցերի վերլուծաբանը, Գազայում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի վերաբերյալ իր գնահատականում, նշել է, որ Պաղեստինի դիմադրությունը, Իրանի Իսլամական Հանրապետության, Լիբանանի, Եմենի և Իրաքի աջակցությամբ, դիմադրություն և տոկունություն ցուցաբերեց, և թույլ չտվեց, որ Իսրայելի ռեժիմը հաջողության հասնի պատերազմի իր ռազմավարական նպատակներին հասնելու հարցում, և Թել Ավիվը ստիպված է եղել բանակցել և համաձայնության գալ Համասի հետ։
-
Wall Street Journal. Իսրայելի գործողությունները տարածաշրջանի երկրներին ավելի են մոտեցրել Իրանին
Հոկտեմբեր 10, 2025 13:30Pars Today - Հեղինակավոր ամերիկյան թերթը հոդվածում գրել է, որ սիոնիստական ռեժիմի դեմ զայրույթը իսլամական աշխարհից տարածվել է Եվրոպայում և աճող տեմպերով նաև Միացյալ Նահանգներում, և որ այդ ռեժիմի գործողությունները տարածաշրջանի երկրներին առավել քան երբևէ մոտեցրել Իրանի Իսլամական Հանրապետությանը։
-
Թռիչքային քայլ Մետաքսի ճանապարհին. Իրանի տարածքով Չինաստանից Եվրոպա տարեկան կանցնի 300 գնացք
Հոկտեմբեր 10, 2025 13:18Իրանի երկաթուղիների կորպորացիայի գործադիր տնօրենը հայտարարել է 6 երկրների միջև ստորագրված համաձայնագրի մասին՝ հարավային Չինաստան-Եվրոպա միջանցքում բեռնատար գնացքների երթևեկությունը մեծացնելու նպատակով։
-
Թրամփը ձախողվեց / Վենեսուելացի քաղաքական գործիչը արժանացավ 2025 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակին
Հոկտեմբեր 10, 2025 13:12Pars Today - Նոբելյան կոմիտեն վենեսուելացի քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոյին հայտարարեց Նոբելյան խաղաղության մրցանակի այս տարվա դափնեկիր։
-
ԱՄՆ-ն մեկ օրում երկրորդ պատժամիջոցների փաթեթն է կիրառել Իրանի դեմ/ Պատժամիջոցներ են կիրառվել ավելի քան 50 քաղաքացիների, կազմակերպությունների և նավերի նկատմամբ
Հոկտեմբեր 10, 2025 07:00ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարեց, որ հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակներում, նավթի և հեղուկ բնական գազի (LPG) վաճառքը դյուրացնելուն աջակցելու պատճառով, պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավելի քան 50 քաղաքացիների, կազմակերպությունների և նավերի նկատմամբ։
-
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարներն Անկարայում եռակողմ հանդիպում կանցկացնեն
Հոկտեմբեր 09, 2025 14:40Անկարայում տեղի կունենա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպում, որի ընթացքում կողմերը կքննարկեն ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցեր։
-
Եվրոպական հանձնաժողովի նախագահ. Բոլոր կողմերը պետք է պահպանեն Գազայում հրադադարը
Հոկտեմբեր 09, 2025 14:37Եվրոպական հանձնաժողովի նախագահը, առանց անդրադառնալու Իսրայելի ռեժիմի կողմից իր պարտավորությունները չկատարելու նախադեպին, հայտարարեց. Գազայում պետք է հաստատվի մշտական հրադադար, և տառապանքները պետք է դադարեցվեն։
-
Ակնարկ Ասիայի տնտեսությանը | Առևտրի հնագույն մեթոդի վերականգնում․ բարտերը՝ պատժամիջոցների ենթարկված տնտեսությունների զենքը
Հոկտեմբեր 09, 2025 14:18Parstoday – Արևմուտքի միակողմանի և տարածվող տնտեսական պատժամիջոցների ֆոնին՝ մի շարք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Պակիստանը, սկսել են վերադառնալ մի հնագույն առևտրային մեխանիզմի՝ ապրանքափոխանակման (բարտերի)։ Այս քայլը ոչ միայն կրճատում է կախվածությունը դոլարից և համաշխարհային բանկային համակարգից, այլև վերափոխում է համաշխարհային առևտրի քարտեզը։
-
Եվրոպայի վերլուծական կենտրոն․ Իրանի դեմ ճնշման եւ սպառնալիքի ռազմավարությունը ձախողված է
Հոկտեմբեր 09, 2025 13:45Paratoday — Եվրոպական միության անվտանգության հարցերով վերլուծական կենտրոնը (EUISS) խոստովանել է, որ Իրանի դեմ ճնշման եւ սպառնալիքի ռազմավարությունը ձախողված է։