Նեթանյահուն՝ Պուտինին. Իսրայելն Իրանի հետ առճակատման նպատակ չունի
https://parstoday.ir/hy/news/world-i237942-Նեթանյահուն_Պուտինին._Իսրայելն_Իրանի_հետ_առճակատման_նպատակ_չունի
Անդրադառնալով Իսրայելի վարչապետի հետ իր վերջին շփմանը, ՌԴ նախագահն ասել է, որ Իսրայելը ցանկանում է լուծել Իրանի հետ խնդիրները և առճակատման նպատակ չունի։
(last modified 2025-10-10T14:07:54+00:00 )
Հոկտեմբեր 10, 2025 17:37 Asia/Tehran
  • Նեթանյահուն՝ Պուտինին. Իսրայելն Իրանի հետ առճակատման նպատակ չունի

Անդրադառնալով Իսրայելի վարչապետի հետ իր վերջին շփմանը, ՌԴ նախագահն ասել է, որ Իսրայելը ցանկանում է լուծել Իրանի հետ խնդիրները և առճակատման նպատակ չունի։


Հղում անելով  Sputnik գործակալությանը, Iran Press  գործակալությունը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կազմակերպված «Կենտրոնական Ասիա-Ռուսաստան» երկրորդ գագաթնաժողովում, անդրադառնալով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ իր վերջին շփմանը, ասել է. «Մենք ստացել ենք հաղորդագրություններ, որոնցում մեզ խնդրում են մեր իրանցի ընկերներին փոխանցել, որ Իսրայելը հանձնառու է խնդիրների լուծմանը և հետաքրքրված չէ որևէ առճակատմամբ»։ 
Նեթանյահուի այս պնդումը հնչում է այն ժամանակ, երբ Իրանը 12-օրյա պատերազմից առաջ անուղղակիորեն բանակցություններ էր վարում Միացյալ Նահանգների հետ, և ռեժիմը հարձակվեց Իրանի վրա Վաշինգտոնի աջակցությամբ։ 
Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նաև ՄԱԳԱՏԷ-ի  գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը և ասել. «Գրոսին նշեց, որ իրանական կողմը ցանկանում է լուծել բոլոր հարցերը»։ 
Վկայակոչելով Գրոսսիին, Պուտինը նշել է. «Դեռ կան տեխնիկական հարցեր և ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվելուց հետո, դրանք կօգնեն վերջնական համաձայնության գալ այս շատ բարդ տարածաշրջանային հարցի շուրջ։  Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է լուծվել միայն դիվանագիտության և բանակցությունների միջոցով. ողջամիտ այլընտրանք չկա»։ 
ՌԴ նախագահն ասել է․ «Մենք սերտ կապի մեջ ենք մեր իրանցի գործընկերների հետ և զգում ենք նրանց հանձնառությունը փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելու և Գործակալության հետ կառուցողական համագործակցությունը վերսկսելու հարցում»։