Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարներն Անկարայում եռակողմ հանդիպում կանցկացնեն
https://parstoday.ir/hy/news/world-i237920-Վրաստանի_Թուրքիայի_և_Ադրբեջանի_ՊՆ_ղեկավարներն_Անկարայում_եռակողմ_հանդիպում_կանցկացնեն
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպում, որի ընթացքում կողմերը կքննարկեն ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցեր։
(last modified 2025-10-09T14:40:38+00:00 )
Հոկտեմբեր 09, 2025 18:10 Asia/Tehran
  • Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարներն Անկարայում եռակողմ հանդիպում կանցկացնեն

Անկարայում տեղի կունենա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպում, որի ընթացքում կողմերը կքննարկեն ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցեր։

Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը՝ մանրամասնելով, որ վրացական կողմից հանդիպմանը կմասնակցի երկրի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին։

«Երեք երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն ռազմավարական գործընկերության հարցեր և եռակողմ ձևաչափով համագործակցության զարգացման ծրագրեր»,- նշել է աղբյուրը, որի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարարը նաև երկկողմ հանդիպումներ կունենա իր թուրք և ադրբեջանցի գործընկերներ՝ Յաշար Գյուլերի և գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ։

Հաղորդվում է, որ եռակողմ հանդիպումից հետո նախարարները կստորագրեն համատեղ հռչակագիր և կհրապարակեն հայտարարություններ։

Նշենք, որ երեք երկրների պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը տեղի է ունենում ամեն տարի, իսկ անցյալ տարի նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Բաթումում։