Եվրոպայի վերլուծական կենտրոն․ Իրանի դեմ ճնշման եւ սպառնալիքի ռազմավարությունը ձախողված է
https://parstoday.ir/hy/news/world-i237912-Եվրոպայի_վերլուծական_կենտրոն_Իրանի_դեմ_ճնշման_եւ_սպառնալիքի_ռազմավարությունը_ձախողված_է
Paratoday — Եվրոպական միության անվտանգության հարցերով վերլուծական կենտրոնը (EUISS) խոստովանել  է, որ Իրանի դեմ ճնշման եւ սպառնալիքի ռազմավարությունը ձախողված է։
(last modified 2025-10-09T13:45:25+00:00 )
Հոկտեմբեր 09, 2025 17:15 Asia/Tehran
  • Եվրոպայի վերլուծական կենտրոն․ Իրանի դեմ ճնշման եւ սպառնալիքի ռազմավարությունը ձախողված է

Paratoday — Եվրոպական միության անվտանգության հարցերով վերլուծական կենտրոնը (EUISS) խոստովանել  է, որ Իրանի դեմ ճնշման եւ սպառնալիքի ռազմավարությունը ձախողված է։

Եվրոպայի վերլուծաբանները գտնում են, որ Թեհրանի հետ դիվանագիտական  փակուղու շարունակությունը կհանգեցնի էներգետիկ ճգնաժամերի, փոխադարձ բախումների եւ համաշխարհային աշխարհակարգի փլուզման։ Մի սցենար, որը ուղակիորեն թիրախավորում է Եվրոպայի անվտանգությունն ու տնտեսությունը։
Parstoday-ը, հղում անելով ISNA լրատվական գործակալությանը, տեղեկացնում է, որ EUISS Եվրոպական միության անվտանգության հարցերով վերլուծական կենտրոնը հաստատել է, որ ճնշման եւ սպառնալիքի ռազմավարությունը Իրանի նկատմամբ ձախողված է եւ դիվանագիտական  փակուղու շարունակությունը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը եւ տնտեսությանը։

EUISS նախազգուշացնում է, որ Թեհրանի հետ դիվանագիտական ուղին փակելը, կարող է ենթահող ստեղծել Արևմտյան Ասիայում ավելի լայնմասշտաբ բախման համար։ Այս վերլուծական կենտրոնը, մատնանշելով Իրանի դեմ Իսրայելի 12-օրյա պարտադրված պատերազմը, նշեց. 《 12- օրյա պատերազմը  հսկայական ծախսեր է առաջացևել Իսրայելի եւ ԱՄՆ-ի համար։
Ըստ EUISS-ի՝ այս պատերազմում օգտագործվել են ԱՄՆ–ի առաջադեմ հակահրթիռային զինանոցի հրթիռների մոտ մեկ քառորդը։
Եվրոպական այդ ուսումնասիրության կենտրոնի զեկույցում նշված է, որ այդ մասշտաբով զինանոցի սպառումը, թուլացրել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի կարողությունները ապագա սպառնալիքներին դիմակայելու հարցում։

EUISS-ն ընդգծում է, որ Իրանը շարունակում է պահել իր հրթիռային կարողությունները եւ, ենթադրվում է՝ Ռուսաստանի եւ Չինաստանի հնարավոր աջակցության շնորհիվ, վերանորոգում է իր օդային պաշտպանությունը եւ հրթիռային պաշարները։

Եվրոպայի հեղինակության անկումը

Մյուս կողմից՝ եվրոպական երկրները վերջերս Պարսից Ծոցի երկրների հետ համատեղ մի հայտարարությամբ, հաստատելով Իրանական երեք կղզիների (Աբումուսա, Մեծ Թոմբ և Փոքր Թոմբ) պատկանելիությունը ԱՄԷ-ին, վտանգավոր դիվանագիտական քայլ են արել։

Այս կապակցությամբ, քաղաքական հարցերով վերլուծաբան Աբաս Սալիմի Նամինը ասաց. 《Այս քայլը ոչ միայն խախտում է Եվրոպական միության պատմական հեղինակությունը՝ չեզոքության պահպանման եւ տարածաշրջանային պետությունների տարածքային ամբողջության հարգման հարցում, այլ նաեւ Իրանի ժողովրդի տեսանկյունից դիտվում է որպես անկախ երեկրի տարածքային ամբողջականության խախտմանը աջակցություն։
Նա ընդգծել է, որ այսպիսի դիրքորոշումները արագորեն հեղինակազրկում են Եվրոպայի ներկա հեղինակությունը Իրանի հանրության մոտ։
Այս քաղաքական վերլուծաբանը նաև շեշտեց, որ Իրանի դեմ Ձգանի մեխանիզմի գործարկումը ոչ միայն արդյունք չունեցավ Եվրոպայի համար, այլեւ վերածվեց մի քաղաքական եւ իրավական միջազգային խայտառակության։
Այս քայլը կրկին ցույց տվեց, որ եվրոպական քաղաքական գործիչները համաշաշխարհային զարգացումների եւ գլխավոր դերակատարների նկատմամբ խիստ սխալ  հաշվարկներ են կատարել։
Այդ սխալը Եվրոպայի և Իրանի հարաբերությունների պատմությանը մի նոր մութ էջ է ավելացրել․ քաղաքականություն, որը դիվանագիտությունը հեշտացնելու փոխարեն, զարգացնում է դիմակայության ուղին՝ լարվածություն առաջացնող պնդումներով։