-
Ադրբեջանական կողմը մերժել է Փաշինյան-Ալիև հանդիպման առաջարկը
Հուլիս 18, 2024 15:15Ադրբեջանական կողմը մերժել է հայկական կողմի առաջարկը` Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ Միացյալ Թագավորությունում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։
-
Երևանն ու Պեկինը ակտիվորեն աշխատում են. Մին Չենը` ավտոփոխադրումների համաձայնագրի մասին
Հուլիս 18, 2024 14:41Հայաստանն ու Չինաստանն ակտիվորեն աշխատում են երկրների միջև միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին միջկառավարական համաձայնագրի իրականացման ուղղությամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց Հայաստանում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը։
-
Politico. Դեմոկրատների փակ սոցիոլոգիական հարցումը Բայդենի համար աղետալի արդյունքներ է ցույց տվել
Հուլիս 18, 2024 08:19Նախագահի այլընտրանքային դեմոկրատ թեկնածուները, ներառյալ փոխնախագահ Քամալա Հարիսը, ավելի լավ վարկանիշ ունեն, քան նախագահ Ջո Բայդենը յոթ հիմնական նահանգների ընտրողների շրջանում, որոնք ավանդաբար որոշում են ընտրությունները:
-
Ադրբեջանը կանգ չի առնում և իր կեղծ խաղաղասիրական հավաստիացումներին զուգահեռ ակտիվ զինվում է. Աբրահամյան
Հուլիս 18, 2024 08:15«Ադրբեջանը շարունակում է սպառազինության մեծածավալ գնումները, սակայն ի տարբերություն նախորդ շրջափուլերի, դրանց մեծ մասի դեպքում կոնկրետ տեխնիկայի, մոդելի, քանակի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ չեն հրապարակվում»,- նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
-
Հայաստանն ու Հնդկաստանը գտնվում են երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ստեղծման գործընթացում․ The Print
Հուլիս 18, 2024 07:44«Հայաստանը Հնդկաստանի պաշտպանական ընկերությունների խոշոր հաճախորդ է, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորում»,- գրում է հնդկական The Print պարբերականը՝ ընդգծելով «Պինակա» հրթիռային կայանքների, հրաձգային զենքի, զինամթերքի և հրթիռների գնումները։
-
Սյունիքը դարպասն է. Կոպիրկինը` Իրանի հետ Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների առևտրի մասին
Հուլիս 17, 2024 16:56Ռուսաստանի կառավարությունը հուլիսի 1-ին հրաման է արձակել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին: Թե ինչպես է ընթանում գործընթացը և ինչ խնդիրներ պետք է լուծեն ռուս դիվանագետները, Sputnik Արմենիային պատմել է Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
-
Իսրայելին զենք մատակարարելով՝ ԱՄՆ-ը դարձել է Գազայի հակամարտության մասնակից. Լավրով
Հուլիս 17, 2024 16:52Իսրայելին զենք մատակարարելով՝ ԱՄՆ-ը դարձել է Գազայի հատվածում հակամարտության մասնակից այնպես, ինչպես Ուկրաինայի դեպքում։ Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
-
ՀՀ իշխանությունը Արեւմուտքի հետ գնում է Զանգեզուրի միջանցքը բացելու տխրահռչակ նախագծով. Անանյան
Հուլիս 17, 2024 15:07Պատրանք է մոտեցումը, որ գործընթացները գնում են այնպիսի սցենարով, որ այսօրվա իշխանություններին հաջողվում է ձեռք բերել որոշակի փոքրիկ փոխզիջումային առավելություններ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
-
Համուրաբիի, Հին Կտակարանի և Ղուրանի օրենքները Ռուսաստանին «միջուկային զսպման» իրավունք են ընձեռում. Մեդվեդև
Հուլիս 17, 2024 15:00«Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքը պատմական է: Այն արդեն նշանակված էր Համուրաբիի, Մանուի, 12 աղյուսակների օրենքներում և, իհարկե, Հին Կտակարանում և Ղուրանում: Այնպես որ, չարին կարելի է և երբեմն պետք է հատուցել չարով: Դրա մասին «Аргументы и Факты»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։
-
Չեխայից Մագդալենա Գրոնոն` կփոխարինի Տոյվո Կլաարին
Հուլիս 17, 2024 14:45Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին կփոխարինի Չեխայից Մագդալենա Գրոնոն, X-ում հայտնել է ԵՄ-ում Չեխիայի մշտական ներկայացուցչությունը։