Իսրայելին զենք մատակարարելով՝ ԱՄՆ-ը դարձել է Գազայի հակամարտության մասնակից. Լավրով
(last modified Wed, 17 Jul 2024 16:52:18 GMT )
Հուլիս 17, 2024 20:22 Asia/Tehran
  • Իսրայելին զենք մատակարարելով՝ ԱՄՆ-ը դարձել է Գազայի հակամարտության մասնակից. Լավրով

Իսրայելին զենք մատակարարելով՝ ԱՄՆ-ը դարձել է Գազայի հատվածում հակամարտության մասնակից այնպես, ինչպես Ուկրաինայի դեպքում։ Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ եթե այդ աջակցությունը դադարեցվի, ապա կանգ կառնի նաև արյունահեղությունը։

«Սակայն ԱՄՆ-ը կամ չի ուզում, կամ չի կարող դա անել», - նշել է նախարարը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մայիսի վերջին հնչեցրել է Գազայի հատվածում հրադադարի և պատանդների փոխանակման գործարքի պլանը: Հայտնի է, որ գործարքի առաջին փուլը պետք է ներառի վեցշաբաթյա հրադադար Գազայի հատվածում՝ շուրջ 40 ողջ և զոհված պատանդներին ազատ արձակելու դիմաց:

Ավելի վաղ հուլիսին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ՀԱՄԱՍ շարժումը հրաժարվել է առանցքային պահանջից՝ գործարքի առաջին փուլում կրակի վերջնական դադարեցման մասին Իսրայելի կողմից երաշխիքներից: Միջնորդների հետ բանակցություններն անցկացվել են Դոհայում և Կահիրեում, իսկ Իսրայելի վարչապետի գրասենյակը հրապարակել է մի քանի հայտարարություններ, որտեղ ընդգծվում է, որ ոչ մի գործարք չի խանգարի Իսրայելին վերսկսել ռազմական գործողությունները և շարունակել պատերազմը մինչև բոլոր նպատակների իրագործումը: