-
Էրդողանի կուսակցությունը հաստատել է հաջորդ շաբաթ նրա այցը Ռուսաստան
Օգոստոս 28, 2023 16:29Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հաստատել է, որ նա հաջորդ շաբաթ մտադիր է այցելել Ռուսաստան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Daily Sabah պարբերականը:
-
2023-ի առաջին կիսամյակում ԵԱՏՄ երկրներում արդյունաբերական արտադրությունն աճել է մոտ 3 %-ով
Օգոստոս 28, 2023 14:302023 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ երկրներում արդյունաբերական արտադրությունն աճել է գրեթե 3%-ով, ակնկալվում է ամրապնդել այս միտումը։ Այս մասին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն ասել է փոխվարչապետների հետ խորհրդակցության ժամանակ։
-
Ուլյանով. BRICS-ի բոլոր անդամները հավասար են Միջազգային կազմակերպություններում
Օգոստոս 28, 2023 14:17Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, համեմատելով BRICS խումբը արևմտյան կազմակերպությունների հետ, ասաց.«ԲՐԻԿՍ-ում չկա ներքին կամ արտաքին առաջնորդ, և այս խմբի բոլոր անդամները հավասար են»։
-
Իրանը որպես դիտորդ է հրավիրվել ՀԱՊԿ-ի զորավարժություններին
Օգոստոս 28, 2023 13:36Բելառուսի հյուրընկալությամբ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զորավարժություններին որպես դիտորդներ են հրավիրվել Իրանի, Սաուդյան Արաբիայի, Չինաստանի և Մոնղոլիայի ներկայացուցիչներ։
-
Ռուսաստան. Ուկրաինայի հիմնական վախն Արևմուտքի աջակցությունը կտրելն է
Օգոստոս 28, 2023 07:33Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի և Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ ուկրաինական ռեժիմի հիմնական վախը արևմտյան աջակցության դադարեցումն է։
-
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի Դաշնությանը
Օգոստոս 27, 2023 16:14Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը հայտարարություն է տարածել 2023 թվականի օգոստոսի 7-ին Եկատերինբուրգում Թալիշ-Մուղանի Ինքնավար Հանրապետության կազմավորման 30-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման կապակցությամբ։
-
Ալիևը հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ․ քննարկել են երկկողմ հարաբերությունները
Օգոստոս 27, 2023 14:37Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բաքու։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
-
The Critic բրիտանական պարբերականը՝ Արցախում իրավիճակի մասին. Ճգնաժամը, որը մենք անտեսում ենք
Օգոստոս 27, 2023 14:20Հայաստանի հմայող գեղեցիկ ժողովրդական երաժշտության, համեղ խոհանոցի և հարատև հպարտության հետևում թաքնված է մահաբեր հալածանքների, ցեղասպանության և լքվածության ողբերգական պատմությունը: Այժմ, անցյալի սարսափները կարող են կրկնվել, եթե որքան հնարավոր է շուտ ինչ-որ բան չձեռնարկվի՝ կապված Հայաստանի հարևանի՝ Ադրբեջանի մարդասպանական մտադրությունների և գործողությունների հետ, գրում է Փոլ Բրայանը՝ «Ճգնաժամը, որը մենք անտեսում ենք» հոդվածում բրիտանական The Critic հրատարակության մեջ։
-
Հնդկաստանի վարչապետն առաջարկել է Աֆրիկյան միության երկրներին դառնալ G20-ի մշտական անդամներ
Օգոստոս 27, 2023 14:02Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ երկրի դերը՝ որպես G20-ը հյուրընկալող երկիր, այս տարի կենտրոնանալու է զարգացող աշխարհի խնդիրների լուսաբանման վրա, և Աֆրիկյան միությանը հրավիրել է դառնալ ֆորումի մշտական անդամ, հաղորդում է Associated Press-ը:
-
Ռուսաստանը սպասում է Իրանի հետ միջուկային գործարքի հետ կապված աշխատանքի ակտիվացմանը. ՌԴ ԱԳՆ
Օգոստոս 27, 2023 13:36Եթե ԱՄՆ–ն և Իրանը շփումներ են ունենում միջուկային գործարքի վերաբերյալ, դա դրական պահ է, ՌԴ–ն սպասում է գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի աշխատանքների աշխուժացմանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։