Էրդողանի կուսակցությունը հաստատել է հաջորդ շաբաթ նրա այցը Ռուսաստան
https://parstoday.ir/hy/news/world-i205204-Էրդողանի_կուսակցությունը_հաստատել_է_հաջորդ_շաբաթ_նրա_այցը_Ռուսաստան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հաստատել է, որ նա հաջորդ շաբաթ մտադիր է այցելել Ռուսաստան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Daily Sabah պարբերականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2023 15:59 Asia/Tehran
  • Էրդողանի կուսակցությունը հաստատել է հաջորդ շաբաթ նրա այցը Ռուսաստան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հաստատել է, որ նա հաջորդ շաբաթ մտադիր է այցելել Ռուսաստան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Daily Sabah պարբերականը:

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան և հանդիպել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», - պարբերականը մեջբերում է ԱԶԿ ներկայացուցիչ Օմեր Չելիքի խոսքը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները, վկայակոչելով թուրք պաշտոնյաներին, հայտնել էին, որ սեպտեմբերի 8-ին Էրդողանը կարող է մեկնել Ռուսաստան՝ Պուտինի հետ հացահատիկի գործարքը քննարկելու համար:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ աշնանը Պուտինը միջազգային ուղևորություններ է ծրագրել, որոնց մասին Կրեմլը ժամանակին կհայտնի, իսկ Էրդողանի հետ հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս:

armenpress.am