Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի Դաշնությանը
https://parstoday.ir/hy/news/world-i205158-Ադրբեջանը_բողոքի_նոտա_է_հղել_Ռուսաստանի_Դաշնությանը
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը հայտարարություն է տարածել 2023 թվականի օգոստոսի 7-ին Եկատերինբուրգում Թալիշ-Մուղանի Ինքնավար Հանրապետության կազմավորման 30-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2023 16:14 Asia/Tehran
  • Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի Դաշնությանը

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը հայտարարություն է տարածել 2023 թվականի օգոստոսի 7-ին Եկատերինբուրգում Թալիշ-Մուղանի Ինքնավար Հանրապետության կազմավորման 30-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման կապակցությամբ։

«Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված այս միջոցառման անցկացման կապակցությամբ դեսպանությունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին, իսկ դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլին նամակով դիմել է Սվերդլովսկի նահանգապետ Եվգենի Կույվաշևին՝ արտացոլելով Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը և խիստ բողոքը։ Սրան զուգահեռ Եկատերինբուրգում գործող «Ադրբեջան-Ուրալ» հասարակական ազգային-մշակութային կազմակերպության ղեկավար Շախին Շիխլինսկին դիմումներ է հղել քաղաքի համապատասխան վարչական մարմիններին։

Ռուսաստանյան կողմի ուշադրությանն է ներկայացվել, որ նման սադրիչ բնույթի միջոցառման կազմակերպումը և դրան Եկատերինբուրգի քաղաքային դումայի նախագահ Իգոր Վոլոդինի հյուրի կարգավիճակում մասնակցելն անընդունելի է, Ռուսաստանիիշխող կուսակցության ներկայացուցչի այս քայլը   անջատողականություն է քարոզում, հիմնովին հակասում  Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության ոգուն, ինչպես նաև վնասում   երկկողմ համագործակցությանը։

Հաստատակամ խնդրանք է ներկայացվել՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել Իգոր Վոլոդինի և այս միջոցառման կազմակերպիչների դեմ, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել՝ ապագայում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված նման սադրիչ քայլերը կանխելու համար։

Դեսպանությունն այս պահին սպասում է ռուսական կողմի պաշտոնական պատասխանին»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

news.am