Իրանը որպես դիտորդ է հրավիրվել ՀԱՊԿ-ի զորավարժություններին
https://parstoday.ir/hy/news/world-i205182-Իրանը_որպես_դիտորդ_է_հրավիրվել_ՀԱՊԿ_ի_զորավարժություններին
Բելառուսի հյուրընկալությամբ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զորավարժություններին որպես դիտորդներ են հրավիրվել Իրանի, Սաուդյան Արաբիայի, Չինաստանի և Մոնղոլիայի ներկայացուցիչներ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2023 13:36 Asia/Tehran
  • Իրանը որպես դիտորդ է հրավիրվել ՀԱՊԿ-ի զորավարժություններին

Բելառուսի հյուրընկալությամբ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զորավարժություններին որպես դիտորդներ են հրավիրվել Իրանի, Սաուդյան Արաբիայի, Չինաստանի և Մոնղոլիայի ներկայացուցիչներ։

ՖԱՐՍ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը  հայտարարել է,-«ՀԱՊԿ-ի երկրները Բելառուսում անցկացվելիք «Մարտական ​​եղբայրություն-2023» զորավարժություններին որպես դիտորդ հրավիրել են Իրանի, Սաուդյան Արաբիայի, Չինաստանի և Մոնղոլիայի ներկայացուցիչներին։

Նա հավելել է,-«Բելառուսի Հանրապետությունում անցկացվող զորավարժություններին որպես դիտորդ հրավիրված են ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետություններ՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության,  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Մոնղոլիայի ներկայացուցիչներ»,- ասել է նա։

ՀԱՊԿ-ի առաջիկա զորավարժությունները կկենտրոնանան անօդաչու թռչող սարքերի կիրառման և դրանց դեմ պայքարի միջոցների վրա, ասել է շտաբի պետը։

Նշենք,որ  սեպտեմբերի 1-ից 6-ը (Շահրիվարի 10-ից 15-ը) Բելառուսի տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ-ի «Մարտական ​​եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները։

Ըստ պայմանավորվածությունների՝ այս զորավարժությանը կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ազգային գումարտակները։

Բելառուսի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ այս զորավարժությունների հիմնական նպատակը համատեղ գործողությունների նախապատրաստման և իրականացման ընթացքում հրամանատարա-վերահսկիչ մարմինների համակարգման և համախմբվածության բարելավումն է։

Առավել դրան, այս վարժանքներն անցկացվելու  են մարտական ​​և հատուկ գործողությունների ժամանակ զորամասերի և ենթակաների ղեկավարման գործում հրամանատարների հմտություններն ու գործնական կարողությունները բարելավելու նպատակով:

Ընդհանուր առմամբ, այս զորավարժությունների համար նկատի են առնվել  ավելի քան 2500 զինվորականներ և ավելի քան 500 զենքեր և հատուկ զինտեխնիկա։