-
Հարավային Կորեան և ԱՄՆ-ն լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել
Օգոստոս 21, 2023 09:12Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները օգոստոսի 21-ին խոշոր համատեղ զորավարժություններ են սկսել Հյուսիսային Կորեայի ռազմական սպառնալիքի ֆոնին մարտունակությունն ամրապնդելու նպատակով։ Այս մասին հաղորդում է «Yonhap» գործակալությունը:
-
Բուդապեշտն ու Բաքուն ստորագրել են քաղաքական համաձայնագիր
Օգոստոս 21, 2023 08:31Բուդապեշտն ու Բաքուն ստորագրել են քաղաքական համաձայնագիր, որի համաձայն՝ Հունգարիային ադրբեջանական գազի մատակարարման ծավալը կավելանա մինչև 1 միլիարդ խորանարդ մետր:
-
Երեքշաբթի օրը կկայանա ԲՐԻԿՍ խմբի նոր հանդիպումը՝ նոր անդամների ներգրավման օրակարգով
Օգոստոս 21, 2023 07:47Օգոստոսի 22-ին Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Յոհանեսբուրգում կանցկացվի ԲՐԻԿՍ խմբի հերթական հանդիպումը՝ նոր անդամների ներգրավման օրակարգով:
-
Ալբանիայում կտրել են «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման ինտերնետային կապը
Օգոստոս 21, 2023 07:37«Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման գործունեությունը սահմանափակելու քաղաքականության շրջանակում, Ալբանիայի կառավարությունը կտրել է խմբավորման կենտրոնական գրասենյակի ինտերնետային կապը:
-
Ֆրանսիայի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Օգոստոս 20, 2023 16:11Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳ նախարար Վանգ Յին հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։
-
2023 թվականին Ռուսաստանից Չինաստան գազի արտահանման ծավալներն ավելացել են
Օգոստոս 20, 2023 15:58Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2022 թվականի համեմատ, 2023 թվականին դեպի Չինաստան ռուսական գազի արտահանման ծավալը աճել է ավելի քան 62 տոկոսով։
-
Աղքատ երկրներին հացահատիկի մատակարարման Sputnik-ի գաղափարը ներառվել է ԲՐԻՔՍ-ի փաստաթղթում
Օգոստոս 20, 2023 15:51Sputnik գործակալության առաջարկած կետը՝ ամենաաղքատ երկրներին պարենի մատակարարումների օբյեկտիվ և լիարժեք լուսաբանման անհրաժեշտության մասին, ներառվել է ԲՐԻՔՍ-ի երկրների մեդիաֆորումի ամփոփիչ փաստաթղթում․ համաժողովն ավարտվել է կիրակի օրը Յոհանեսբուրգում, միավորման գագաթնաժողովի նախաշեմին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
-
Արևմուտքի պարտությունն Ուկրաինայում անխուսափելի է․ Մեդվեդև
Օգոստոս 20, 2023 15:26Արևմուտքի պարտությունն ուկրաինական ուղղությամբ անխուսափելի է։
-
Էրդողանն ու Ալիևը այցով մեկնել են Հունգարիա
Օգոստոս 20, 2023 14:29Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի մեկօրյա այցով մեկնել է Բուդապեշտ, տեղեկացնում է Daily Sabah-ը։
-
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացվել է ուկրաինական 23 ԱԹՍ
Օգոստոս 20, 2023 14:23Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական 23 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։