2023 թվականին Ռուսաստանից Չինաստան գազի արտահանման ծավալներն ավելացել են
(last modified Sun, 20 Aug 2023 15:58:30 GMT )
Օգոստոս 20, 2023 19:28 Asia/Tehran
  • 2023 թվականին Ռուսաստանից  Չինաստան գազի արտահանման ծավալներն ավելացել են

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2022 թվականի համեմատ, 2023 թվականին դեպի Չինաստան ռուսական գազի արտահանման ծավալը աճել է ավելի քան 62 տոկոսով։

Sputnik-ի  փոխանցմամբ՝ Ռուսաստանը 2023 թվականի հունվարից հուլիս ամիսներին Չինաստան է արտահանել 2,98 միլիարդ դոլարի արժողությամբ՝ 4,46 միլիոն տոննա հեղուկ բնական գազ՝ ինչը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 62,7 տոկոսով աճել է:

2023 թվականի հունվարից հուլիս ամիսների ընթացքում Ռուսաստանից Չինաստան խողովակաշարով իրականացվող գազի արտահանումն աճել է գրեթե 100 տոկոսով (98,98 տոկոսով)՝ հասնելով 3,942 միլիարդ դոլարի։

Ուկրաինական պատերազմի պատրվակով Ռուսաստանի դեմ արևմտյան լայնածավալ պատժամիջոցների ֆոնին Մոսկվան խզեց առևտրային և մշակութային հարաբերություններն Արևմուտքի հետ և  նոր հաճախորդներով փոխարինեց նրանց: Որոշ երկրներ, ինչպիսիք են Հնդկաստանը և Չինաստանը, զգալիորեն մեծացրել են Ռուսաստանից էներգակիրների գնումը։