Ալբանիայում կտրել են «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման ինտերնետային կապը
https://parstoday.ir/hy/news/world-i204842-Ալբանիայում_կտրել_են_Մոնաֆեղին_ահաբեկչական_խմբավորման_ինտերնետային_կապը
«Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման գործունեությունը սահմանափակելու քաղաքականության շրջանակում, Ալբանիայի կառավարությունը կտրել է խմբավորման կենտրոնական գրասենյակի ինտերնետային կապը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2023 07:37 Asia/Tehran
  • Ալբանիայում կտրել են «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման ինտերնետային կապը

«Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման գործունեությունը սահմանափակելու քաղաքականության շրջանակում, Ալբանիայի կառավարությունը կտրել է խմբավորման կենտրոնական գրասենյակի ինտերնետային կապը:

Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արդյունքում խմբավորման անդամները ստիպված են եղել օգտվել SIM քարտի ինտերնետից և համացանցին միանալ  անօրինական ճանապարհով։
Սա վերջին ամիսների ընթացքում Ալբանիայի կառավարության երկրորդ ուժեղ հարվածն է խմբավորման կիբեր ստորաբաժանմանը:
Այս տարվա հունիսին Ալբանիայի հակաօդային ոստիկանությունը մտել էր խմբավորման «Աշրաֆ 3» ճամբար և բռնագրավել  կիբեր ստորաբաժանմանը պատկանող մեծ թվով համակարգիչներ, սերվերներ և կոշտ սկավառակներ։
Ավելի վաղ նշվել էր, որ մոնաֆեղներին պատկանող սերվերները բազմաթիվ տեղեկություններ են պարունակում հատկապես Իրանի ներսում խմբավորման  շփումների մասին, որոնք, ըստ որոշ աղբյուրների, փոխանցվել են նաև Իրանի հետախուզական մարմիններին։
Ալբանիայի ոստիկանությունը վերջին օրերին խստորեն սահմանափակել է երթեւեկությունն այս ճամբարում՝ ոստիկանական անցակետեր տեղադրելով մուտքերի մոտ ։
Իսլամական հեղափոխության սկզբից ի վեր «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորումը տարբեր ահաբեկչական գործողությունների ընթացքում սպանել է Իրանի ավելի քան 17 հազար քաղաքացու։ Այս ահաբեկչական խմբավորմանը աջակցում է Արեւմուտքը, հատկապես ԱՄՆ-ը։