Էրդողանն ու Ալիևը այցով մեկնել են Հունգարիա
https://parstoday.ir/hy/news/world-i204818-Էրդողանն_ու_Ալիևը_այցով_մեկնել_են_Հունգարիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի մեկօրյա այցով մեկնել է Բուդապեշտ, տեղեկացնում է Daily Sabah-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2023 14:29 Asia/Tehran
  • Էրդողանն ու Ալիևը այցով մեկնել են Հունգարիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի մեկօրյա այցով մեկնել է Բուդապեշտ, տեղեկացնում է Daily Sabah-ը։

Նախարարների պատվիրակության ուղեկցությամբ Էրդողանը կմասնակցի  Հունգարիայի հիմնադրման օրվա տոնակատարություններին և կհետևի Հունգարիայում անցկացվող աթլետիկայի աշխարհի առաջնության մրցումներին, որին մասնակցում են թուրք մարզիկները։ Էրդողանը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ իր մտերիմ ընկերոջ, հյուրերի թվում է։

Այցի ընթացքում Էրդողանը և Օրբանը կքննարկեն երկկողմ հարաբերությունների բոլոր տեսանկյունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային այլ խնդիրներ:

Սպասվում է, որ Էրդողանը զուգահեռ բանակցություններ կվարի նաև այլ գործընկերների, այդ թվում՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ, որը ևս կմասնակցի տոնակատարություններին և միջոցառումներին։ Ակնկալվում է նաև, որ տոնակատարություններին ու միջոցառումներին կմասնակցեն նաև Քաթարի էմիրը և Ադրբեջանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի նախագահները, ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինայի բարձրաստիճան պաշտոնյաներ։

Էրդողանին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, երիտասարդության և սպորտի նախարար Օսման Աշքին Բաքը, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը, առևտրի նախարար Օմեր Բոլաթը, Նախագահի հաղորդակցության մարմնի ղեկավար  Ֆահրեթթին Ալթունը և նախագահի գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը։

Իր հերթին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Իլհամ Ալիևի Հունգարիա կատարած այցի մասին։

Ըստ հաղորդագրության, Ալիևը օգոստոսի 20-ին Բուդապեշտում հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։

Ուրբաթ օրը պետական ​​ռադիոյին տված հարցազրույցում Օրբանը հրավիրված ղեկավարներին անվանել է «Հունգարիայի քաղաքական ընկերներ» և ասել, որ աթլետիկայի առաջնությունը կդառնա  «ամբողջ աշխարհից, ներառյալ Չինաստանից, գործարար մարդկանց հետ երկկողմանի հանդիպումների և բանակցությունների համաժողով»:

news.am