-
Սառը պատերազմից հետո առաջին պաշտպանական ծրագիրը հաստատելու ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումն ավարտվել է առանց արդյունք
Հունիս 17, 2023 07:54ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները համաձայնության չեն եկել ռուսական հնարավոր հարձակումներին դիմակայելու նոր ծրագրի շուրջ։ Նշվում է, որ Թուրքիան դեմ է արտահայտվել ծրագրին՝ դրանում նշված աշխարհագրական անվանումների, այդ թվում՝ Կիպրոսի անվան պատճառով:
-
ԵԱՏՄ երկրների հետ հաշվարկների շուրջ 90%-ն արվում է ռուբլով. Պուտին
Հունիս 16, 2023 14:51Մի քանի անգամ ավելացել է Ռուսաստանի առևտուրն այն երկրների հետ, որոնց առաջնորդները, Պուտինի խոսքով, չեն ենթարկվում Արևմուտքի կոպիտ ճնշմանը։
-
Սանկտ Պետերբուրգում սկսվել են ՌԴ-ի և ԱՄԷ-ի նախագահների բանակցությունները
Հունիս 16, 2023 14:28Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացնում ԱՄԷ-ի նախագահ Մուհամեդ բեն Զայիդ ալ Նահյանի հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը:
-
Թուրքիան արտգործնախարարություն է կանչել Շվեյցարիայի դեսպանին
Հունիս 16, 2023 14:11Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Անկարայում Շվեյցարիայի դեսպանին՝ Ցյուրիխում հակաԷրդողանական ցույցերից հետո։
-
Միշտ միանշանակ ճանաչել ենք Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ․ Պակիստանի վարչապետը նաև խոսել է Հայաստանի մասին
Հունիս 16, 2023 08:42Պակիստանը միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ Բաքվում կայացած բանակցությունների արդյունքներով։
-
ԱՄՆ Օհայո քաղաքում հրաձգության հետևանքով սպանվել է 3 երեխա
Հունիս 16, 2023 07:45ԱՄՆ ոստիկանությունը հայտարարել է, որ Օհայո նահանգում հրաձգության հետևանքով երեք երեխա է զոհվել։ ԱՄՆ-ում զենք կրելու ազատությունը նպաստել է զինված բռնությունների և հրաձգությունների թվի աճին, որոնց ամեն օր զոհ են գնում քաղաքացիները:
-
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն՝ Արևելյան Երուսաղեմում մայրաքաղաքով. Սի Ծինփինը ներկայացրել է պաղեստինյան խնդրի լուծման 3-կետանոց առաջարկ
Հունիս 15, 2023 09:28Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Պեկինում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ պաղեստինյան խնդրի լուծման համար երեք կետանոց առաջարկ է ներկայացրել։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, չորեքշաբթի հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
-
Երրորդ համաշխարհային պատերազմում ոչ ոք չի կարող հաղթել, այդ թվում՝ ԱՄՆ-ն. Պուտին
Հունիս 15, 2023 09:15Երրորդ համաշխարհային պատերազմի դեպքում ոչ ոք չի կարող հաղթել, այդ թվում՝ Միացյալ Նահանգները։
-
ԱՄՆ միակողմանի պատժամիջոցների բացասական ազդեցությունը դոլարի հեղինակության վրա
Հունիս 14, 2023 14:28ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ֆինանսական հանձնաժողովի լսումների ժամանակ խոստովանել է, որ որոշ երկրների դեմ ԱՄՆ պատժամիջոցները ստիպել են նրանց դոլարի փոխարեն փնտրել վճարման այլընտրանքային միջոցներ։
-
Իրվանի. Միակողմանի պատժամիջոցները պետք է անհապաղ դադարեցվեն
Հունիս 14, 2023 07:06ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպանն ու մշտական ներկայացուցիչն ընդգծել է միակողմանի պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտությունը, նշելով, որ դրանք խոչընդոտում են կլիմայի փոփոխության նվազեցմանն ուղղված երկրների ջանքերին:Ամիր Սաիդ Իրվանին ԱԽ նիստում անդրադառնալով կլիմայի փոփոխության և միջազգային խաղաղության և անվտանգության հարցերին, նշել է, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է գլոբալ համագործակցություն, համերաշխություն և հավաքական գործողություններ: