ԱՄՆ միակողմանի պատժամիջոցների բացասական ազդեցությունը դոլարի հեղինակության վրա
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ֆինանսական հանձնաժողովի լսումների ժամանակ խոստովանել է, որ որոշ երկրների դեմ ԱՄՆ պատժամիջոցները ստիպել են նրանց դոլարի փոխարեն փնտրել վճարման այլընտրանքային միջոցներ։
Ջանեթ Յելենը կարծում է, որ այն երկրները, որոնք հայտնվել են ԱՄՆ պատժամիջոցների թիրախում, դրդապատճառ ունեն դոլարի դիմաց վճարման այլընտրանքային միջոցներ փնտրելու համար:

ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է.«Ճիշտ է, թշնամական երկրների դեմ մեր զենքը նրանց դեմ պատժամիջոցներ կիրառելն է, սակայն այդ պատժամիջոցները ստիպել են նրանց դոլարին այլընտրանք փնտրել »։
Դոլարի հեղինակության վրա ԱՄՆ միակողմանի պատժամիջոցների բացասական ազդեցության մասին Բայդենի կառավարության գլխավոր ֆինանսատնտեսական պաշտոնյայի խոստովանությունը , մեկ անգամ ևս հաստատում է տարբեր երկրների, հատկապես Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների ենթարկված երկրների այն քննադատությունները, որոնք ասում են ԱՄՆ-ն չարաշահում է դոլարը և որպես միջոց է օգտագործում երկրների վրա ճնշում գործադրելու համար:
Ըստ վերլուծաբանների՝ Խորհրդային Միության փլուզումից հետո դոլարի գերակայությունը համաշխարհային ֆինանսական բորսաներում եղել է ամերիկյան հեգեմոնիայի ամենակարեւոր պատճառներից մեկը։ Սակայն միաբևեռ ԱՄՆ-ի համակարգի փլուզման նշանների ի հայտ գալով, աշխարհը շարժվում է դեպի բազմաբևեռ համակարգ, և շատ վերլուծաբաններ դոլարից խուսափելը համարում են այս գործընթացի արագացման ամենակարևոր գործոնը:
Վերջին տարիներին, հատկապես Իրանի, այնուհետև Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների աճի բերումով, շատ երկրներ հաստատել են տնտեսական փոխանակումներում դոլարից հրաժարվելու անհրաժեշտությունը և քայլեր ձեռնարկել դրան հասնելու համար։
Փաստորեն, ԱՄՆ-ի թուլության ակնհայտ դրսեւորումներից է որպես հիմնական համաշխարհային հիմնական արժույթ՝ դոլարի թուլացումը: