ԱՄՆ Օհայո քաղաքում հրաձգության հետևանքով սպանվել է 3 երեխա
ԱՄՆ ոստիկանությունը հայտարարել է, որ Օհայո նահանգում հրաձգության հետևանքով երեք երեխա է զոհվել։ ԱՄՆ-ում զենք կրելու ազատությունը նպաստել է զինված բռնությունների և հրաձգությունների թվի աճին, որոնց ամեն օր զոհ են գնում քաղաքացիները:
Զենքով իրականացվող հանցագործությունների վիճակագրության համեմատությունը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգներում աշխարհի այլ երկրների համեմատ նման հանցագործությունների թիվն ավելի մեծ է:
Օհայոյի ոստիկանությունը հայտարարել է. «Հինգշաբթի օրը Քլերմոնտ կոմսության շրջանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել են երեք, չորս և յոթ տարեկան երեք երեխաներ: Վիրավորվել է 34-ամյա մի կին»: Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է: Նա 32-ամյա տղամարդ է:
Թեև մեծ թվով ամերիկացիներ արդեն մի քանի տարի բողոքում են ԱՄՆ-ում զենք կրելու ազատության դեմ՝ պահանջելով փոփոխել այս մասին օրենքը, սակայն զենքի լոբբին այնքան հզոր է, որ Կոնգրեսը որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկել զենբքի կրումը սահմանափակելու ուղղությամբ։