Իրվանի. Միակողմանի պատժամիջոցները պետք է անհապաղ դադարեցվեն
https://parstoday.ir/hy/news/world-i201324-Իրվանի._Միակողմանի_պատժամիջոցները_պետք_է_անհապաղ_դադարեցվեն
ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպանն ու մշտական ներկայացուցիչն ընդգծել է միակողմանի պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտությունը, նշելով, որ դրանք խոչընդոտում են կլիմայի փոփոխության նվազեցմանն ուղղված երկրների ջանքերին:Ամիր Սաիդ Իրվանին ԱԽ նիստում անդրադառնալով կլիմայի փոփոխության և միջազգային խաղաղության և անվտանգության հարցերին, նշել է, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է գլոբալ համագործակցություն, համերաշխություն և հավաքական գործողություններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2023 07:06 Asia/Tehran
  • Իրվանի. Միակողմանի պատժամիջոցները պետք է անհապաղ դադարեցվեն

ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպանն ու մշտական ներկայացուցիչն ընդգծել է միակողմանի պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտությունը, նշելով, որ դրանք խոչընդոտում են կլիմայի փոփոխության նվազեցմանն ուղղված երկրների ջանքերին:Ամիր Սաիդ Իրվանին ԱԽ նիստում անդրադառնալով կլիմայի փոփոխության և միջազգային խաղաղության և անվտանգության հարցերին, նշել է, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է գլոբալ համագործակցություն, համերաշխություն և հավաքական գործողություններ:

Իրվանին հավելել է. «Իրանը, ինչպես և մյուս երկրները, բախվել է բնապահպանական մարտահրավերների և կլիմայի փոփոխության հետևանքների, ինչպիսիք են օդի աղտոտումը, ջրի պակասը, ավազի և փոշու փոթորիկները, անապատացումը և կենսաբազմազանության ոչնչացումը: Իսկ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների հետևանքով այդ խնդիրներն ավելի են սրվել»:Իրվանին ընդգծել է, որ Միացյալ Նահանգների գործողությունները խոչընդոտում են վերականգնվող էներգիայի միջազգային ֆինանսավորմանն ու ներդրումներին և էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների հասանելիությանը, ինչի հետևանքով Իրանում շրջակա միջավայրի ոչնչացումը բացասաբար է անդրադառնում առողջ շրջակա միջավայր ունենալու և մարդկանց իրավունքների վրա:  ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը նշել է, որ չնայած նման  մարտահրավերներին, Իրանը կատարում է իր պարտավորությունները: