-
Էրդողանը ահաբեկիչներ է անվանել այն քրդերին,որոնք նախագահական ընտրություններում քվեարկելու են իր մրցակից՝ Քըլըչդարօղլուի օգտին
Մայիս 03, 2023 13:10Թուրքիայի նախագահ և այս երկրում առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական հանդիպման ժամանակ իր օգտին ձայն չտվող քրդերին անհավատ անվանելով ասել է,որ նրանք, ովքեր հովանավորում են իր ընտրական մրցակից Քեմալ Քըլչդարօղլուին,ահաբեկիչներ են,ոչ դրոշակ ունեն,ոչ կրոն և ոչ հավատ:
-
Եվրոպայում սպասվում են երաշտ եւ հակամարտություններ ջրային պաշարների հասանելիության պատճառով. Politico
Մայիս 03, 2023 08:08Եվրոպային սպառնում են երաշտ եւ դրա հետ կապված՝ ջրային պաշարների հասանելիության աճող մրցակցություն , տեղեկացրել է Politico-ն։
-
Ադրբեջանում ձերբակալվել է 16 քաղաքացի՝ Իրանի հետ կապ ունենալու մեղադրանքով
Մայիս 03, 2023 07:48Ադրբեջանի իրավապահներն Իրանի հետ կապեր ունենալու մեղադրանքով ձերբակալել են այս երկրի 16 քաղաքացու։Վերջին ամիսներին Ադրբեջանի իշխանությունները բազմիցս անհիմն մեղադրանքներ կամ հայտարարություններ են հնչեցրել Իրանի վերաբերյալ, լարվածություն առաջացնելով Թեհրան-Բաքու հարաբերություններում:Եվ ամեն անգամ Թեհրանը փորձել է կանխել լարվածության սրումը՝ հենվելով բարիդրացիության և եղբայրության սկզբունքի վրա, միաժամանակ հերքելով Բաքվի կողմից հնչեցված մեղադրանքները։
-
Իրանը Ֆրանսիայի կառավարությանը հորդորել է լսել ցուցարարների ձայնը և խուսափել բռնության գորածադրումից
Մայիս 03, 2023 05:19ԻԻՀ ԱԳՆ խոսնակը Ֆրանսիայի կառավարությանը խորհուրդ է տվել լսել ցուցարարների ձայնը և ոստիկանությանը թույլ չտալ բռնություըն գործադրել նրանց նկատմամբ:
-
ԱՄՆ-ում հազարավոր ներգաղթյալ երեխաներ ենթարկվում են աշխատանքային ու սեռական շահագործման
Մայիս 03, 2023 04:31Առանց ուղեկցողի ԱՄՆ մուտք գործող ներգաղթյալ երեխաները ենթարկվում են աշխատանքային ու սեռական շահագործխման:
-
ՆԱՏՕ-ն ահաբեկչության դեմ պայքարի հարցը քննարկում է վարձկաններ օգտագործած Ադրբեջանի հետ
Մայիս 02, 2023 14:05Ադրբեջանի նախագահի օգնական - նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը հանդիպել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի օգնականի հետ։
-
Մեկնաբանություն – ԱՄՆ ֆինանսների նախարարը զգուշացրել է մեկ ամսվա ընթացքում կառավարության սնանկացման կապակցությամբ
Մայիս 02, 2023 14:02ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Քևին Մաքքարթիին ուղղված նամակում զգուշացրել է, որ հարկային եկամուտների մի մասի չհավաքագրման պատճառով դաշնային կառավարությունը կարող է չկարողանալ մինչև հունիսի մեկը վճարել իր պարտքերը եւ սնանկանալ։
-
Վրաստանը և Իսրայելն ավարտել են ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները
Մայիս 02, 2023 12:39Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին և Իսրայելի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Նիր Բարկատը ստորագրել են ազատ առևտրի համաձայնագրի համար ուսումնասիրություններն ավարտելու մասին հռչակագիր: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
-
National Interest. Սաուդյան Արաբիայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը ձախողվել է
Մայիս 02, 2023 11:45Ամերիկյան National Interest հանդեսը, անդրադառնալով Թեհրան-Ռիադ հարաբերությունների սերտությանը, գրել է.-«Սաուդյան Արաբիայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը, որը հիմնված է անվտանգության ապահովման դիմաց՝ նավթ ստանալու վրա, ձախողվել է»։
-
Միրզոյան–Բայրամով վաշինգտոնյան հանդիպումը ի՞նչ կտա
Մայիս 02, 2023 08:56Վաշինգտոնում այսօր հանդիպում են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները։ Ըստ որոշ լրատվամիջոցների՝ Միրզոյան–Բայրամով բանակցությունները կարող են մի քանի օր տևել։ Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ արտգործնախարարները Վաշինգտոնում են Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների համար։ Մինչև երկկողմ հանդիպումը Միրզոյանն ու Բայրամովն առանձին-առանձին քննարկումներ կունենան պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։