Եվրոպայում սպասվում են երաշտ եւ հակամարտություններ ջրային պաշարների հասանելիության պատճառով. Politico
https://parstoday.ir/hy/news/world-i198710-Եվրոպայում_սպասվում_են_երաշտ_եւ_հակամարտություններ_ջրային_պաշարների_հասանելիության_պատճառով._politico
Եվրոպային սպառնում են երաշտ եւ դրա հետ կապված՝ ջրային պաշարների հասանելիության աճող մրցակցություն , տեղեկացրել է Politico-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2023 08:08 Asia/Tehran
  •  Եվրոպայում սպասվում են երաշտ եւ հակամարտություններ ջրային պաշարների հասանելիության պատճառով. Politico

Եվրոպային սպառնում են երաշտ եւ դրա հետ կապված՝ ջրային պաշարների հասանելիության աճող մրցակցություն , տեղեկացրել է Politico-ն։

Հրապարակման մեջ նշվել է, որ հիմնական պահեստարանը, որը սպասարկում է միլիոնավոր կատալոնցիների, սպառվում է։ Հակամարտությունը ջրի պատճառով հանգեցրել է բախումների Ֆրանսիայում։ Այստեղ մի քանի գյուղեր չեն կարողանում տեղի բնակիչներին ապահովել ջրմուղի ջրով։

«Իսկ Իտալիայի ամենամեծ գետի ջրի մակարդակը նույնքան ցածր է, որքան անցած տարվա հունիսին։ Մինչդեռ, ջրի կառավարման եւ դրա հասանելիության հարցը վերածվում է քաղաքական խնդրի ամբողջ Եվրոպայում»,- նշել է պարբերականը։

Որպես այս փաստարկների հաստատում Politico-ն մեջբերում է Գրացի տեխնիկական համալսարանի հետազոտության արդյունքները, որոնք հենվում են արբանյակային լուսանկարների վրա։ Ըստ դրանց՝ Եվրոպայում երաշտ է նկատվում 2018 թվականից։

news.am