Ադրբեջանում ձերբակալվել է 16 քաղաքացի՝ Իրանի հետ կապ ունենալու մեղադրանքով
https://parstoday.ir/hy/news/world-i198704-Ադրբեջանում_ձերբակալվել_է_16_քաղաքացի_Իրանի_հետ_կապ_ունենալու_մեղադրանքով
Ադրբեջանի իրավապահներն Իրանի հետ կապեր ունենալու մեղադրանքով ձերբակալել են այս երկրի 16 քաղաքացու։Վերջին ամիսներին Ադրբեջանի իշխանությունները բազմիցս անհիմն մեղադրանքներ կամ հայտարարություններ են հնչեցրել Իրանի վերաբերյալ, լարվածություն առաջացնելով Թեհրան-Բաքու հարաբերություններում:Եվ ամեն անգամ Թեհրանը փորձել է կանխել լարվածության սրումը՝ հենվելով բարիդրացիության և եղբայրության սկզբունքի վրա, միաժամանակ հերքելով Բաքվի կողմից հնչեցված մեղադրանքները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2023 07:48 Asia/Tehran
  • Ադրբեջանում ձերբակալվել է 16 քաղաքացի՝ Իրանի հետ կապ ունենալու մեղադրանքով

Ադրբեջանի իրավապահներն Իրանի հետ կապեր ունենալու մեղադրանքով ձերբակալել են այս երկրի 16 քաղաքացու։Վերջին ամիսներին Ադրբեջանի իշխանությունները բազմիցս անհիմն մեղադրանքներ կամ հայտարարություններ են հնչեցրել Իրանի վերաբերյալ, լարվածություն առաջացնելով Թեհրան-Բաքու հարաբերություններում:Եվ ամեն անգամ Թեհրանը փորձել է կանխել լարվածության սրումը՝ հենվելով բարիդրացիության և եղբայրության սկզբունքի վրա, միաժամանակ հերքելով Բաքվի կողմից հնչեցված մեղադրանքները։

Սակայն Իրանի հետ կապ ունենալու մեղադրանքով Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալությունը ցույց է տալիս Բաքվի անուշադրությունը Թեհրանի ջանքերի նկատմամբ։Երեքաբթի օրը, վկայակոչելով Ադրբեջանի ԶԼՄ-ներին, «Թասնիմ» լրատվական գործակալությունը հայտնել է, որ իրավապահներն Իրանի հետ համագործակցության մեղադրանքով ձերբակալել են այս երկրի 16 քաղաքացու։ Վերջիններս մեղադրվում են   «կրոնական քարոզչություն» իրականացնելու մեջ։Անցած ամիսներին նույնպես Ադրբեջանի մի քանի քաղաքացիներ են ձերբակալվել Իրանի հետ կապեր ունենալու կասկածանքով։ Ադրբեջանի ոստիկանությունը նման դեպքերում սովորաբար հայտարարում է, որ ձերբակալություններն իրականացվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու մեղադրանքով: