Վրաստանը և Իսրայելն ավարտել են ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները
https://parstoday.ir/hy/news/world-i198646-Վրաստանը_և_Իսրայելն_ավարտել_են_ազատ_առևտրի_համաձայնագրի_ստորագրման_նախապատրաստական_աշխատանքները
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին և Իսրայելի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Նիր Բարկատը ստորագրել են ազատ առևտրի համաձայնագրի համար ուսումնասիրություններն ավարտելու մասին հռչակագիր: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2023 12:39 Asia/Tehran
  •  Վրաստանը և Իսրայելն ավարտել են ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին և Իսրայելի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Նիր Բարկատը ստորագրել են ազատ առևտրի համաձայնագրի համար ուսումնասիրություններն ավարտելու մասին հռչակագիր: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«(Դարչիաշվիլիի` Իսրայել կատարած) այցի ընթացքում  ստորագրվել է համատեղ հռչակագիր Վրաստանի և Իսրայելի միջև ազատ առևտրի համաձայնագրի նպատակահարմարության վերաբերյալ ուսումնասիրություններն ավարտելու մասին», - հայտնել է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Դարչիաշվիլին և Բարկատը նշել են նաև տնտեսական ոլորտում համագործակցության մեծ ներուժը, որը ներառում է փոխադարձ առևտուրը, ներդրումները և զբոսաշրջությունը։

Այցի ընթացքում Դարչիաշվիլին նախատեսում է հանդիպել Իսրայելի արտգործնախարար Էլի Կոհենի և երկրի նախագահ Իսահակ Հերցոգի հետ:

armenpress.am