Ռոհանին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i103224-Ռոհանին_շնորհավորել_է_Նիկոլ_Փաշինյանին_ՀՀ_վարչապետի_պաշտոնում_նշանակվելու_կապակցությամբ
ԻԻՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2019 02:07 Asia/Tehran
  • Ռոհանին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

ԻԻՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հասան Ռոհանին երկուշաբթի օրը հղած ուղերձում հույս է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի Հայաստանի վարչապետ նշանակմամբ, երկու երկրների միջև երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների ընդլայնման ու խորացման նոր հնարավորություններ կստեղծվեն:

Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի ունեցան անցած դեկտեմբերի 9-ին և Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ Քայլը» դաշինքը շահեց ձայների մեծամասնությունը:

Հունվարի 14-ին գումարվեց ՀՀ ԱԺ անդրանիկ նիստը, իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը: