Անկախ պետություններ չկան. Պուտին
https://parstoday.ir/hy/news/armenia-i104436-Անկախ_պետություններ_չկան._Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ներկայումս աշխարհում լիովին անկախ պետություններ գոյություն չունեն, հաղորդում է «360» հեռուստաալիքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2019 03:59 Asia/Tehran
  • Անկախ պետություններ չկան. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ներկայումս աշխարհում լիովին անկախ պետություններ գոյություն չունեն, հաղորդում է «360» հեռուստաալիքը:

«Աշխարհում լիովին անկախ պետություններ չկան, ժամանակակից աշխարհը դա փոխկախվածությունների աշխարհ է»,- նշել է Պուտինը:

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն բանին, թե ինչ է տեղի ունենում Արևմտյան Եվրոպայում: Նրա կարծիքով, «Եվրախորհրդարանը իր անդամ երկրների կողմից պարտադիր կատարման որոշումներ ավելի շատ է ընդունում, քան ԽՍՀՄ Գերագույն Խորհրդը», որը նման որոշումներ էր կայացնում միութենական հանրապետությունների համար:

«Սա ինչ է, կախվածություն չէ՞»,- հավելել է նա:

Չնայած այն հանգամանքին, որ ԵՄ երկրները դեմ են իրենց տարածքում ամերիկյան հրթիռների տեղակայմանը, «բայց ծպտուն չեն հանում», նշել է Պուտինը:

1in.am