Թբիլիսիում սկսվել են NATO-Georgia Exercise 2019 զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i105522-Թբիլիսիում_սկսվել_են_nato_georgia_exercise_2019_զորավարժությունները
Վրաստանի պաշտպանության նախարարության շենքում մարտի 18-ին տեղի Է ունեցել NATO-Georgia Exercise 2019 բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը, որոնց շուրջ 350 զինծառայողներ կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր 24 երկրներից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2019 11:52 Asia/Tehran
  • Թբիլիսիում սկսվել են NATO-Georgia Exercise 2019 զորավարժությունները

Վրաստանի պաշտպանության նախարարության շենքում մարտի 18-ին տեղի Է ունեցել NATO-Georgia Exercise 2019 բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը, որոնց շուրջ 350 զինծառայողներ կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր 24 երկրներից:

Արարողության կադրերն ուղիղ եթերում ցուցադրել Է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գերատեսչությունում հայտնել են, որ «NATO-Georgia Exercise 2019 զորավարժությունները կդառնան երկրորդ բազմազգ վարժանքները Վրաստանում, որոնք կանցկացվեն ՆԱՏՕ-ի հետ երկրի համագործակցության փաթեթի իրագործման շրջանակում, որը 2014 թվականին ընդունվել Է Ուելսի գագաթնաժողովում»:

«Առաջին նման զորավարժությունները Վրաստանում տեղի են ունեցել 2016 թվականին, դրանց մասնակցել են 14 երկրների զինված ուժերի ներկայացուցիչներ, ներկայիս վարժանքներին շուրջ 350 զինծառայողներ են մասնակցում ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր 26 երկրներից»,- ասված Է հաղորդագրության մեջ:

«Զորավարժությունների նպատակը Վրաստանի պաշտպանության ուժերի եւ ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր երկրների զինված ուժերի փոխհամատեղելիության խորացումն Է, դաշինքի անդամ ու գործընկեր երկրների հետ համագործակցության ընդլայնումը, ճգնաժամային իրավիճակներին համապարփակ հակազդման մշակումը»,-հավելել են նախարարությունում:

Զորավարժություններին որպես դիտորդներ մասնակցում են ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները: Գերատեսչությունում նշում են, որ «մարտի 25-ին զորավարժությունների ընթացքին կհետեւի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը»: Զորավարժությունները կավարտվեն մարտի 29-ին: Մարտի 16-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան հայտարարել Է, որ NATO-Georgia Exercise 2019 զորավարժություններն ուղղված չեն Ռուսաստանի կամ որեւիցե այլ պետության դեմ եւ զուտ պաշտպանողական բնույթ են կրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am