Ֆրանսիան եւ Ամերիկան եւս դատապարտում են
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների ճանապարհով: Ռիա նովոստիի տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Հանրապետության նախագահը խորը ափսոսանք է հայտնում Լեռնային Ղարաբաղում ՝ շփման գծում, լուրջ միջադեպերի կապակցությամբ, որոնք պատճառ են դարձել զոհերի, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում»,- ասված է Ելիսեյան պալատիհայտարարության մեջ:
Ֆ. Օլանդը հակամարտության կողմերին զսպվածության և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման կոչ է արել:
«Չկա այլ ճանապարհ, բացի բանակցություններից: Հանրապետության նախագահը, ով 2014 հոկտեմբերին Փարիզում ընդունել էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, վերահաստատում է իր հավատարմությունն առավելագույնս սեղմ ժամկետներում հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասված է Օլանդի գրասենյակի հայտարարության մեջ:
ԱՄՆ-ը վճռականորեն դատապարտում է ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի խախտումները և կողմերին զսպվածության կոչ է անում, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:«ԱՄՆ-ն ամենավճռական կերպով դատապարտում է Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով հրադադարի լայնամասշտաբ խախտումները, որը, ըստ տեղեկությունների, զոհերի պատճառ է դարձել, այդ թվում, խաղաղ բնակչության շրջանում», — հայտարարել է Քերին:
Քերին նշել է, որ ԱՄՆ-ը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակելու է աշխատանքը հակամարտող կողմերի հետ ամուր ու համաձայնեցված խաղաղության հասնելու համար:
ԱՄՆ-ը վճռականորեն դատապարտում է ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի խախտումները և կողմերին զսպվածության կոչ է անում, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:«ԱՄՆ-ն ամենավճռական կերպով դատապարտում է Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով հրադադարի լայնամասշտաբ խախտումները, որը, ըստ տեղեկությունների, զոհերի պատճառ է դարձել, այդ թվում, խաղաղ բնակչության շրջանում», — հայտարարել է Քերին:
Քերին նշել է, որ ԱՄՆ-ը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակելու է աշխատանքը հակամարտող կողմերի հետ ամուր ու համաձայնեցված խաղաղության հասնելու համար:«Տեղում անկայուն վիճակը ցույց է տալիս, թե ինչու կողմերը պետք է անհապաղ բանակցություններ սկսեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հակամարտության համապարփակ լուծման համար», — նշված է Քերիի հայտարարությունում:
armradio.am
3/4/2016