ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարները մայիսի 5-ին հանդիպում կանցկացնեն Ռուսաստանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i106068-ԱՊՀ_ի_երկրների_պաշտպանության_նախարարները_մայիսի_5_ին_հանդիպում_կանցկացնեն_Ռուսաստանում
ԱՊՀ-ի մասնակից երկրների պաշտպանության նախարարները մայիսի 5-ին հանդիպում կանցկացնեն Ռուսաստանում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 05, 2019 19:26 Asia/Tehran
  • ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարները մայիսի 5-ին հանդիպում կանցկացնեն Ռուսաստանում

ԱՊՀ-ի մասնակից երկրների պաշտպանության նախարարները մայիսի 5-ին հանդիպում կանցկացնեն Ռուսաստանում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 5-ին հայտարարել Է ԱՊՀ-ի գործկոմի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը՝ ամփոփելով ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ Մոսկվայում կայացած նիստի արդյունքները:

«Մայիսի 5-ին Ռուսաստանի տարածքում կկայանա ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը»,- ասել Է Լեբեդեւը: Նա նաեւ հայտնել Է, որ արդեն մոտ ժամանակներս մի ամբողջ շարք հանդիպումներ կանցկացվեն ԱՊՀ-ի հովանու ներքո, ներառյալ կառավարությունների ղեկավարների հանդիպումը: «Մայիսի 31-ին Աշգաբադում կկայանա Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը: Մայիսի կեսին Դուշանբեում տեղի կունենա մեր հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպումը,- տեղեկացրել Է Լեբեդեւը:- Բառացիորեն երկու շաբաթից կկայանա ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որին կմասնակցի Ուզբեկստանի խորհրդարանի պատվիրակությունը, որը վերջերս Է միացել մեզ»: Այլ միջոցառումների թվում նա նշել Է գիտական եւ ստեղծագործական մտավորականության համաժողովը, որը նախատեսվում Է մայիսի 15-16-ն անցկացնել Աշգաբադում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am