ԱՄՆ-ում առեղծվածային համաճարակ Է բռնկել
https://parstoday.ir/hy/news/armenia-i106132-ԱՄՆ_ում_առեղծվածային_համաճարակ_Է_բռնկել
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնները (CDC) հաղորդել են աղիքային վարակի համաճարակի մասին, որը բռնկել Է երկրի հինգ նահանգում:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Ապրիլ 08, 2019 10:11 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում առեղծվածային համաճարակ Է բռնկել

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնները (CDC) հաղորդել են աղիքային վարակի համաճարակի մասին, որը բռնկել Է երկրի հինգ նահանգում:

Դրա աղբյուրը մինչ այժմ պարզված չԷ, թեեւ հայտնի Է, որ հիվանդությունն առաջանում Է Escherichia coli մանրԷից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Science Alert-ը:

Համաճարակն սկսվել Է 2019 թվականի մարտի 2-ին, իսկ դրա հարուցիչը O103 մանրԷահիմքի աղիքային ցուպիկներն են: Ընդամենը հիվանդացել Է 72 մարդ՝ մեկից մինչեւ 74 տարեկան, ըստ որում հոսպիտալացվել Է ութ մարդ: Վարակվելու ամենից շատ դեպքեր (36 հիվանդ) գրանցվել են Քենտուկիի նահանգում: Ախտանշանները ներառում են ստամոքսի սպազմներ, փորլուծ եւ փսխում: Մահվան դեպքերի մասին չի հաղորդվում: Բժիշկների կարծիքով՝ ախտածին մանրԷն ծագում Է միեւնույն աղբյուրից: Դա կարող Է կապված լինել որոշակի սննդամթերքի, խանութի կամ սննդի ցանցի հետ: Սակայն վարկակման սկզբնական պատճառի բացահայտումը դժվարացած Է այն բանով, որ հիվանդները չեն կարողանում հիշել, թե իրենք հատկապես ինչ են կերել:

Armenpress.am