NASA-ի կառավարիչը Երկրի համար աստղակերպերի սպառնալիքի գլոբալ ուսումնասիրման կոչ է անում
https://parstoday.ir/hy/news/armenia-i106890-nasa_ի_կառավարիչը_Երկրի_համար_աստղակերպերի_սպառնալիքի_գլոբալ_ուսումնասիրման_կոչ_է_անում
NASA-ի կառավարիչ Ջիմ Բրիդենսթայնը մեր մոլորակի համար աստղակերպերի սպառնալիքի գլոբալ ուսումնասիրման կոչ է անում, քանի որ խոշոր օբյեկտը կարող է ընկնել Երկրի վրա՝ հայտնում է Americaru-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2019 04:13 Asia/Tehran
  • NASA-ի կառավարիչը Երկրի համար աստղակերպերի սպառնալիքի գլոբալ ուսումնասիրման կոչ է անում

NASA-ի կառավարիչ Ջիմ Բրիդենսթայնը մեր մոլորակի համար աստղակերպերի սպառնալիքի գլոբալ ուսումնասիրման կոչ է անում, քանի որ խոշոր օբյեկտը կարող է ընկնել Երկրի վրա՝ հայտնում է Americaru-ն։

Բրիդենսթայնը կարծում է, որ քաղաքակրթության համար պոտենցիալ վտանգ ներկայացնող աստղակերպերը կարող են բախվել Երկրի հետ։ «Մենք պետք է համոզվենք, որ մարդիկ հասկանում են, որ խոսքը ոչ թե Հոլիվուդի, այլ իրականության մասին է։ Մենք պետք է կարողանանք հենց հիմա պաշտպանել մեր մոլորակը, պաշտպանել Երկրի վրա կյանքը»,- համաժողովում ասել է Բրիդենսթայնը։

NASA-ն, Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությունը եւ այլ կառույցներ առաջիկա օրերին կանցկացնեն պաշտպանական վարժանքներ, որոնց ընթացքում կմշակվեն աստղակերպի անկման դեպքում անհրաժեշտ գործողություններ։

News.am