Գազալցակայաններում գազը թանկացել է. ԶԼՄ
Մայիս 02, 2019 09:00 Asia/Tehran
Մայիսի 1-ից հանրապետության ամբողջ տարածքում գազը սկսեց վաճառվել ոչ թե ծավալով, այլ կշռով:
Ինչպես գրում է «Ժամանակը», չնայած պնդումներին, թե գազը չի թանկանալու, այն թանկացել է առնվազն 10 տոկոսով, և դրա դեմ հնարավոր չէ պայքարել անգամ վարչական լծակների կիրառմամբ:
Խնդիրն այն է, որ հարկման նոր համակարգի դեպքում ավելանում է գազալցակայանների կողմից պետությանը վճարվող ավելացված արժեքի հարկը, այն այլևս հնարավոր չէ թաքցնել:
«Իսկ գազալցակայանների սեփականատերերը ցանկացած ծախս կամ հարկ մտցնում են վերջնական գնի մեջ, և արդյունքում տուժում է սպառողը»,-գրում է թերթը:
Պիտակ