Ամերիկահայ գեներալը ՆԱՏՕ-ում պաշտոն է ստանձնել
https://parstoday.ir/hy/news/armenia-i107025-Ամերիկահայ_գեներալը_ՆԱՏՕ_ում_պաշտոն_է_ստանձնել
Ամերիկահայ գեներալ Ջեֆ Հարիգյանը մայիսի 1-ին ստանձնել է ՆԱՏՕ-ի Միավորված Օդային Հրամանատարության ղեկավարի պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է ՆԱՏՕ-ի կայքէջը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2019 05:10 Asia/Tehran
  • Ամերիկահայ գեներալը ՆԱՏՕ-ում պաշտոն է ստանձնել

Ամերիկահայ գեներալ Ջեֆ Հարիգյանը մայիսի 1-ին ստանձնել է ՆԱՏՕ-ի Միավորված Օդային Հրամանատարության ղեկավարի պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է ՆԱՏՕ-ի կայքէջը։

Այդ պաշտոնում ամերիկահայ գեներալը փոխարինել է գեներալ Թոդ Ուոլթերսին, ով այդ պաշտոնում է եղել 2016-ի օգոստոսից։

«ՆԱՏՕ-ն նշում է Եվրոպական մայրցամաքում խաղաղության պահպանման 70 տարին, և այսօր մեր առաքելությունը շատ պարզ է ու հստակ»,-ողջունելով ներկաներին, ասել է Հարիգյանը։

Նա ընդգծել է, որ համագործակցությունը թիմի անդամների ու կազմակերպության գործըներների հետ լինելու է սերտ։

1in.am