Տոնոյանը ՀՀ-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակը գնահատում է հարաբերական կայուն
https://parstoday.ir/hy/news/armenia-i107141-Տոնոյանը_ՀՀ_Ադրբեջան_սահմանին_տիրող_իրավիճակը_գնահատում_է_հարաբերական_կայուն
այաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակը գնահատում է հարաբերական կայուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2019 10:19 Asia/Tehran
  • Տոնոյանը ՀՀ-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակը գնահատում է հարաբերական կայուն

այաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակը գնահատում է հարաբերական կայուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: «Ես իրավիճակը գնահատում եմ հարաբերական կայուն, բոլոր միջոցները ձեռնարկվում են, որ խնդիրներ չառաջանան»,-ասել է նա:

Լրագրողի այն հարցին, թե ինչպես է Տոնոյանը գնահատում Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքին իրավական աստիճան տալու ստորագրահավաքը, նախարարը պատասխանեց, որ դա ավելի շատ քաղաքական գործընթաց է: «Գնահատական չէի ուզենա տալ, բայց իմ սրտում այդ ամենը կա»,-հավելել է նա: 

Ստեփանակերտում մայիսի 7-ին տեղի է ունեցել «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորում՝ Հայաստանի Հանրապետության եւ ԼՂ-ի (Արցախի Հանրապետության) իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու օրակարգով։ Ֆորումի ընթացքում ազդարարվել է երկու հայկական պետությունների միջեւ համապարփակ համագործակցության համաձայնագիր կնքելու գործընթացի մեկնարկը։ Ֆորումն ընդունել է հռչակագիր, կյանքի է կոչելու կազմկոմիտե, որը պետք է կազմակերպի համահայկական ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի։

Armenpress.am